Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Խնդիր է եղել զրկել Ծառուկյանին ապահովությունից»

Փետրվար 16,2015 20:28

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցներ վերջին օրերին ազատվել են աշխատանքից:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ:

«Իմ կարծիքով սա ուղիղ Սերժ Սարգսյանի հրահանգն է: Դա հարկավոր է, որպեսզի Գագիկ Ծառուկյանը իրեն ապահով չզգա, չէ՞ որ նրանք ատեստավորված մարդիկ են եղել, որոնց վրա համապատասխան հսկողություն է եղել, այսինքն՝ այստեղ խնդիր է եղել զրկել Ծառուկյանին ապահովությունից: Սա այն հայտնի ելույթի շարունակություն է».- ասաց նա:

Նա հիշեց Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված, երբ նա ասել է, որ պետք է ստուգել անցած-գնացած հանցագործությունները եւ պարզել մեխանիզմները, թե ինչպես են թաքցրել հանցագործությունները. «Այդ առաջին մեղավորներից մեկը հենց Սերժ Սարգսյանն է՝ իմացել է ու չի ասել: Հիմա, երբ իրեն ձեռնտու չէ Գագիկ Ծառուկյանը որոշել է ինչ-որ դրվագների անդրադառնալ, որն իրեն է հայտնի, այդ դեպքում պետք է իրեն հարց ուղղենք՝ մինչեւ այսօր Դուք ինչո՞վ էիք զբաղված, եթե Ձեզ հայտնի էր, ուրեմն՝ հայտնի էր նաեւ Աղվան Հովսեփյանին, այսօր Դուք նրան առաջ եք քաշել, նորից բերել եք դրել կարեւորագույն օղակի ղեկավար, հիմա էլ ուզում եք պարզել, թե ի՞նչ է եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Պարոն Ծառուկյան լիքը սեփական թիկնապահներ ուներ, ունի կամ կարող է հեշտորեն ունենալ: Ուզում էք որ տակաւին նրա ապահովությիւնը ստանձնե Պետությո՞ւնը, կատարվի այդ Պետությա՞ն հաշվոյն, երբ ինք գործում է Պետության դէմ, փողոցային խլրտումներ կազմակերպում է Պետության դէմ: Չի կարելի: Զինք կերակրող ձեռքը խածնող… էակը, այս կացության կը մատնվի: (Աստված չանի սակայն որ մարմնային վնաս գա իրեն, թող իր ճանապարհը հանգիստ երթա, վերջանանք…)

  2. Bulo says:

    Травес уже ваша время пришло уходите ради бога .

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728