«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում, բացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, կեսից ավելի բացակայությունների հիմնավորմամբ մանդատից զրկվելու են ևս 4 ԲՀԿ-ական պատգամավորներ: Ըստ տեղեկությունների՝ մանդատից զրկվելու է նաև Կարապետ Գուլոյանը, որը ևս Գագիկ Ծառուկյանի խնամին է:
Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում արդեն ավարտվել են ուսումնասիրությունները, և այս շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համապատասխան արձանագրություն կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: