Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյանը՝ ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու մասին. «Պահը հասունացել էր»

Փետրվար 16,2015 20:05

«Ես կանխատեսել էի, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչի ցյուրիխյան արձանագրությունները, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելուն, ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով՝ արդեն պահն հասունացել էր եւ տեղին էր Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու որոշումը. «Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շատ բացասական վերաբերմունք ունի թուրքական իշխանությունների այդ լկտի պահվածքի նկատմամբ, որը գնալով ավելի շատ է ի հայտ գալիս Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին: Այդ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ին նշանակելը՝ բացասական արարքը, երբ աշխարհով մեկ հրավերներ ուղարկեցին, ժխտողական քաղաքականության շարունակությունը դրա հետ է կապված»:

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու իր որոշման մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728