Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ գործարար Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ

Փետրվար 16,2015 20:00

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ։

2015 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին, Նոր Հաճն քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 7/1 հասցեում կա տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված հասցեում գտնվող առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1954 թվականի ծնված Աբրամ Իսակի Ամիրխանյանի դին («Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն):

Դիակի արտաքին զննությամբ հրազենային վնասվածք է հայտնաբերվել նրա կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաև 1 հատ գնդակ:

Դեպքի առթիվ 16.02.2015թ. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ա.Ամիրխանյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728