Լրահոս
Օրվա լրահոսը

Արտախորհրդարանական կուսակցությունների, Հ/Կ-ների և քաղաքացիական շարժումների համատեղ հայտարարությունը

Փետրվար 16,2015 19:55

Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների դրսևորած հակասահմանադրական վարքագիծը, որն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։

Մենք արձանագրում ենք, որ

–Սերժ Սարգսյանն ուժային ու վարչական լծակները գործի դնելով՝ ուզում է հասնել հակասահմանադրական հեղաշրջման, այն է՝ սահմանադրական «բարեփոխումների» գնալ,

–Սերժ Սարգսյանը, գերազանցելով իր լիազորությունները, պետական ռեսուրսներն օգտագործում է իր կողմից ղեկավարվող քաղաքական մենաշնորհը պահպանելու և այն վերարտադրելու համար, որի համար էլ հրահանգ է տրվել բռնաճնշումներ կիրառել Գագիկ Ծառուկյանի դեմ,

–Սերժ Սարգսյանը, խախտելով իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը, ուղղորդում և թելադրում է օրենսդիր ու գործադիր մարմիններին՝ նրանց դրդելով քաղաքական ուժի ղեկավարի դեմ արշավ սկսել։

Ելնելով վերը շարադրվածից և միանալով Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթում հնչած մոտեցումներին՝ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մաս կազմել համաժողովրդական շարժմանը և ակտիվորեն ներգրավվել մեր երկրում չարիքի իշխանության հեռացման գործընթացին։

Ընտրությունը մեկն է` կամ տոտալիտար  ու աղքատ Հայաստան, կամ  ժողովրդավարական ու զարգացող Հայաստան: Ոչ ոք իրավունք չունի մնալ դիտորդի դերում: Հիմա լռելը նշանակում է  համաձայնվել, լռելը նշանակում է վտանգել մեր ու մեր երեխաների ապագան:  Սա պայքար չէ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, սա պայքար է ի պաշտպանություն մեր երկրի ու մեր երեխաների ապագայի:

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին` ձեր ձայնը  բարձրացրեք երկրում սկիզբ առած ակնհայտ քաղաքական հետապնդումերի ու  քաղաքական ինկվիզիցիայի դեմ:

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին  մասնակցել փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համազգային հավաքին։

Հայտարարության  տակ  ստորագրել են 10-ը արտախորհրդարանական կուսակցություններ և 40 ՀԿներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728