Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ մամլո դիւան. «Ողջունելով նախագահ Սարգսյանի քայլը՝ այն համարում ենք նաև ուշացած»

Փետրվար 16,2015 19:30

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, մեկնաբանելով Խորհրդարանից Ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը, նկատել է.

«Մենք, իհարկե, ողջունում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն  այդ արձանագրությունները վերջապես հետ կանչեց: ՍԴՀԿ-ն  մշտապես կողմ է արտահայտվել դրանց հետկանչմանն ուղիղ այնքան , որքան նաև դեմ է եղել ընդհանրապես ստորագրելուն: Պաշտոնական Անկարան, ուրանալով Ցեղասպանության փաստը, օգնելով ու զինելով Ադրբեջանին, միակողմանիորեն փակելով Հայաստանի հետ սահմանը՝  իրեն ցուցադրում է իբրև ագրեսոր երկիր: Ի դեպ, հենց Թուրքիան է նաև առկախել այս գործընթացը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Խորհրադարանում այդ արձանագրությունների պահպանումը ոչ ոք չէր կարող հիմնավորել: Հնչակյան կուսակցությունը նաև ակնկալում է, որ Հայաստանն ընդհանրապես հետ կկանչի իր ստորագրությունն այդ արձանագրությունների տակից»:

ՍԴՀԿ մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728