Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան կուլիսային պայմանավորվածություն չկա». Սուսաննա Մուրադյան

Փետրվար 16,2015 19:12

«Ճանաչելով այս իշխանությանը, ես համոզված եմ, որ իշխանությունը չի անսալու ոչ մեկի «խաղաղության կոչին», այսինքն, քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը հանձնելուն: Այլ բան եռյակն այս պահին չի առաջարկում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի կոչից հետեւում է, որ պետք է կանգ առնել եւ չդիմել վարչական ակտիվ գործողությունների` ընդդեմ ԲՀԿ ղեկավարի, իշխանությունները կհետեւե՞ն կոչին, թե՞ ոչ:

Սուսաննա Մուրադյանը համաձայնեց Ռոբերտ Քոչարյանի հետ, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նիստում բարձրացված մտադրությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը. «Ավելին, դա երկրի առաջին դեմքը ներկայացնողի խոսք չէր, բնականաբար:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, այսպես իշխանություններն ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են. «Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:

Մեր հարցին՝ սա զգուշացում-սպառնալի՞ք է իշխանություններին՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ես էլ եմ կարծում, որ ավելի խոհեմ գտնվելու դեպքում Սերժ Սարգսյանը հրաժարական կտար եւ ներողություն կխնդրեր, կհեռանար: Սակայն քանի որ նա դա անողը չի, դրա համար չեմ կարծում, որ այլ ճանապարհ չկա, քան հանրահավաքներով ստիպել, որպեսզի գործող իշխանությունը հեռանա»:

ՀՀԿ պատգամավորների՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատությունները կտա՞ն իրենց արդյունքը, թե՞ ինչպես երկրորդ նախագահն է նշել, հակառակ ազդեցությունը կթողնի՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ես մամուլին հետեւում եմ, կարծում եմ, Գագիկ Ծառուկյանի ռեյտինգն ավելի բարձրացնում են ՀՀԿ-ի ոչ հեղինակավոր ներկայացուցիչները: Որովհետեւ ժողովրդի կողմից հարգանք չվայելող ոմն մեկը, եթե վարկաբեկում է, ում մասին էլ լինի խոսքը, դա չի ընկալվում որպես ճիշտ խոսք, այլ՝ ընդհակառակը:Եթե դա անողը լիներ հեղինակություն ունեցող նախագահը կամ նրա թիմը, բնականաբար, դա վարկաբեկիչ հետեւանքեր կարող էր ունենալ: Սերժ Սարգսյանը տեքստ կարդալուց էր խոսում, բայց ինքն էլ կարդալով ասաց՝ Գագիկ Ծառուկյանը,սա է, նա է: Ինձ մի պահ թվաց, որ եթե ինքը Գագիկ Ծառուկյան անունը չդներ տեքստի մեջ, կկարծեի, թե նա ինքնակենսագրությունն է կարդում»:

Սուսաննա Մուրադյանը համաձայն է երկրորդ նախագահի այն դիտարկմանը, որ ընդդիմությունը շատ համախմբված է վերջին օրերին, ավելին՝ Սերժ Սարգսյանի ելույթը ստիպել է շատ ընդդիմադիր առանձին գործիչների համակրել ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին:

Մեր հարցին՝ Դուք կուլիսային պայմանավորվածություններ չե՞ք զգում այս ամենի հետեւում՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ոչ չեմ տեսնում, ավելին ասեմ՝ համոզված ենք, որ չկա այդ պայմանավորվածությունը, որովհետեւ արդեն խաղի կանոնները չեն պահվում: Եթե սա խաղ լիներ՝ այս իրադարձությունները չէին լինելու: Ի՞նչ է շահելու այդ խաղից Գագիկ Ծառուկյանը: Արթուր Բաղդասարյանը, եթե դա կաներ հարստանալու համար, այս դեպքում նույնիսկ այդ պատճառը չկա՝ խայտառակվել, կորցնել այդքան բազմահազարանոց ընտրազանգվածի վստահությունն ու ձայները, ինչի՞ համար, գինը ո՞րն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728