ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը` Եվրոպայի Խորհրդի ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատյա Դորգովա-Դրեյերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին` կրթության ոլորտի միջազգային փորձագետներ Իյան Սմիթը և Թոմ Համելթոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում նախարարության և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող մի շարք նախագծեր, մասնավորապես, “Եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման և բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի” նոր ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է` ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները` պայքարի արդյունավետ կիրառությունն ապահովելու և ԵՄ ինտեգրումն ավելի զարգացնելու համար:
Ողջունելով ԵԽ պատվիրակությանը` նախարարը նշել է, որ ակնկալվում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ԿԳՆ 2014-16 թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ կիրառմանն ուղղված փորձագետների առաջարկությունները և հնարավոր ռիսկերի գնահատումը: Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայն վերջին հետազոտությունների` կոռուպցիոն ռիսկերը ՀՀ բուհերում բավականին նվազել են: “”Թրանսփերենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն` կոռուպցիա ունեցող ոլորտների առաջին եռյակում կրթությունը չի մտնում:
Այո, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել, սակայն դեռևս չի հաջողվել հասնել դրա իսպառ վերացմանը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ավելի մեծ թվով շահառուներ ներգրավել`ուսանողներ, դասախոսներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր ավելի տեղեկացված կլինեն կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին: Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ ուսանողության մի որոշ հատված դեռևս շահագրգիռ է կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ: Ըստ նախարարի` այս խնդրում շատ կարևոր է մտածելակերպի և բուհերի կառավարման մշակույթի փոփոխությունը: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ վերջին տարիներին ՀՀ բուհերին տրվել է ավելի մեծ ինքնավարություն. բուհերը ՊՈԱԿ-ներից աստիճանաբար վերածվում են հիմնադրամների: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև օրենսդրական ոլորտում:
Կատյա Դորգովա-Դրեյերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը` ընդգծելով, որ հենց նախարարության նախաձեռնությամբ է իրականացվում վերոնշյալ ծրագիրը: Նա նաև բարձր է գնահատել նախարարության և Եվրոպայի Խորհրդի արդյունավետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների և մասնավոր հատվածի ներգրավվածության խնդրին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կոռուպցիոն ռիսկերը զգալիորեն նվազել են… Ինչպես հասկանալ, այլևս ավելի քիչ են փողով տնօրեններ, ուսուցիչներ նշանակում, թե ավելի քիչ են բուհերում (նամանավադ հեռակա ուսուցման) փողով քննություններ ստանում: Թե պարզապես քանի որ ֆինանսական պռոբլեմներ կան Հանրապետությունում կաշառքի չափերն են նվազել:
այ քեզ զվարճանք․․․․․բա էդ տնօրենների աթոռին տրված փողերն ուր են գնում․․․կամ սովորական մի դասատու են նշանակում որոշակի գումարով․․․մարզերում էլ չենք ասում ՝ինչեր են կատարվում․․․․․․գյուղերի դպրոցներն սկսեն ստուգել ․տեսնեն ինչքան գրանցված աշակերտ կա քաղաքից եկած․․