Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կայցելի Ադրբեջան: ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Նուլանդը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որպեսզի քննարկեն առեւտրի ու ներդրումների, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման, անվտանգության, ահաբեկիչների դեմ պայքարի, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հետ կապված հարցեր:
Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությանը: Նա նաեւ կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 17-ին Նուլանդը կմեկնի Վրաստան հանդիպելու իշխանության ներկայացուցիչների ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կքննարկվեն երկկողմանի եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Վրաստանի ճանապարհները դեպի Եվրոպական ինտեգրում եւ Վրաստանի ջանքերը պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:
Իսկ փետրվարի 18-ին Վիկտորիա Նուլանդը կլինի Հայաստանում: Այստեղ նա կհանդիպի իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդության ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ