Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ Սասուն Խաչատրյանը Միսակ Մարտիրոսյանին ասաց՝ չի վախենում նրանից (Տեսանյութ)

Փետրվար 16,2015 17:50

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը 15 ամիս է, ինչ նախնական կալանքի տակ է: Այսօր նա ասաց, որ որեւէ մեկը չի հաստատել, թե դատական կարգադրիչների պարգեւավճարների գումարն են իրեն տվել, չնայած 200 անձ հարցաքննվել է միայն այդ դրվագով:

Դատական դեպարտամենտում ստուգումներ են եղել երկու անգամ աուդիտի կողմից, ֆինանսների նախարարության, վերահսկիչ պալատի, նույն այն ժամանակահատվածում, երբ նրանք Խաչիկյանի գործն էին բացահայտել:

Misak_dat_Erem_Sargsyan Misak_dat_Arshak_Vardanyan

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ընթացած դատական կարգադրիչների գործով դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ցուցմունքը տեւեց քառասուն րոպե:

Միսակ Մարտիրոսյանը խոսեց իր տեղակալ Արմեն Մովսիսյանի, նրա դստեր, կնոջ, որդու նկատմամբ նախաքննության մարմնի ճնշումներից, մի քանի վկաների նկատմամբ ոստիկանության 6-րդ վարչություն կանչելու, հոգեբանական ճնշումների մասին, իրեն մեղսագրված կաշառքի դրվագների մասին:

Միսակ Մարտիրոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց քրեական գործում առկա, իր բառերով ասած քննիչի կողմից «ավելացրած» էջերին:

Misak_dat_Anahit_Yesayan Misak_dat_4 Misak_dat_3

Ըստ նրա, գործում չի եղել 250 եւ 251 էջերը:Նա ասաց, որ քննիչը էջերը համարակալել է: Նա այդ մասին հետագայում հայտնելու է Հատուկ քննչական ծառայությանը:

«Երկրորդ հանցագործության դեպքը» ըստ Մ. Մարտիրոսյանի, որպես կասկածյալ իրավապահ մարմին հրավիրված կադրերի բաժնի պատասխանատու, մրցույթային հանձնաժողովի նախագահ Անգին Ղուկասյանի ցուցմունքն էր:

Վերջինը ցուցմունք էր տվել, որ 2010թ. հուլիսին Միքայել Ստեփանյանին Լոռու մարզի դատարանում պաշտոնի նշանակելու համար 1000 դոլար գումար է տվել: Նա ուշադրություն դարձրեց ամսվան՝ հուլիսին, քանի որ «մինչդատական» վարույթում այդ ամսում նման գումար տալու մասին խոսք չկա»:

Անդրադառնալով 6-րդ վարչությունում Շուշանիկ Մանուկյանի ցուցմունքին, որտեղ նա հայտնել էր, թե գումար է տվել Մ.Մարտիրոսյանին, դեպարտամենտի ղեկավարի նախկին տեղակալը ասաց, թե երբ հարցրել են , թե ինչու ես նման ցուցմունք տվել, տիկինը պատասխանել էր, որ գտնվել է հոգեկան վատ վիճակում, եւ գրել է, մտածելով՝ «շուտ պրծնի՝գնա»;

Իր տեղակալ՝ Արմեն Մովսիսյանի հետ կապված Մ. Մարտիրոսյանին են մոտեցել նրա եղբայրն ու ընկերը, հայտնել, որ հարկային մարմինները սպառնում են ՍՊ ընկերության բաժնետեր Մովսիսյանի դստերը, կնոջը, տղային:

Misak_dat_2 Misak_dat_1_ Misak_dat_Tigran_Atanesyan

«Գելթոզի» պատմություն համարելով կատարվածը Մ. Մարտիրոսյանը նկարագրեց, թե ինչպես է քննիչը օրումեջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել իր նախկին տեղակալի հետ, որին հետեւել է իր դեմ ցուցմունք տալը: Նրա կարծիքով, պիտի հարցաքննության կանչվեր դատական դեպարտամենտից Արսեն Բաբայանն ու իրեն փոխարինած Ռշտունի Ասլիկյանը, որոնք կարող էին մեղադրյալ Անգին Ղուկասյան-Իսախանյանի ազատման մասին ասեին: Վերջինս համարվել է վճռաբեկ դատարանի աշխատակից եւ դատական դեպարտամենտը չէր կարող նրա ազատման, կամ նրա նկատմամբ ծառայողական քննության անցկացման մասին պատասխանատու լինել:

Մեղադրող Սասուն Խաչատրյանը ընդհատեց, թե սա ցուցմունք չէ, ավելի շուտ հայտարարություն է, եւ դատավարության կարգն է խախտվում, սակայն Մ. Մարտիրոսյանը «խորհուրդ եք տալիս» հարցով դիմելով մեղադրողին շարունակեց իր ցուցմունքը, ավելին` հետագայում հայտարարեց, թե արդեն գիտի օրինակներ, որ քննիչի, վերահսկող դատախազի նկատմամբ ինչպես են քրեական գործեր հարուցվում:

Դատախազն ասաց, թե չի վախենում Մ.Մարտիրոսյանից, եւ հարցրեց. «Ի՞նձ եք վախեցնում»:

Դատավորը հորդորեց ձեռնպահ մնալ վիրավորական հայտարարություններից:

Միսակ Մարտիրոսյանի կարծիքով « նախաքննական մարմնի տեռորի» արդյունք էր Ա. Մովսիսյանի, մի քանի վկաների ցուցմունքները:

Նա հրաժարվեց , թե տեսել է դատական դեպարտամենտի կրտսեր մասնագետ Վիկտորյա Կարապետյանին: «Երկուհազարից ավելի անձ է աշխատում այնտեղ, պատկերացնո՞ւմ եք, որ ես կարողանամ հանդիպել նրան»,-հարցրեց Մ. Մարտիրոսյանը: Մինչդեռ, Վիկտորյա Կարապետյանը հայտնել էր, թե թանկարժեք կոնյակ եւ ոսկե դրամանոց է տվել Մարտիրոսյանին: Նա չընդունեց, թե գումար է վերցրել Անգին Ղուկասյանից, Արմեն Պետրոսյանի մորից՝ Լիլյա Պետրոսյանից:

Իր եւ Անգին Իսախանյանի միջեւ թշնամական հարաբերությունների հետ կապված էլ ասաց. «Թշնամությունը այն չէ, թե պետք է տեսնես, ճանկռես»:

Ցուցմունքից հետո հրապարակվեցին 9 «մեռած հոգիների»՝ վկաների ցուցմունքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728