Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 2,1 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

Փետրվար 16,2015 17:04

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 750.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  չորս գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.09 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 12.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործով ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերված Շահաբ գյուղում իրականացվող հորի ապօրինի հորատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական   և  բնօգտագործման  վճարի   հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է  300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.32 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728