Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փետրվար 16,2015 16:41

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Գագիկ Մինասյանը:

Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրացման և ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ու դրա ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա ընդգծել է ՀՀ խորհրդարանում քննարկվող բյուջետային գրասենյակի համակարգի ներդրման, խորհրդարան-կառավարություն բյուջետային քննարկումների արդյունավետության բարձրացման և բյուջեի կատարողականի հաշվետվությունների ընթացակարգի նպատակային վերահսկողության կարևորությունը: Ընդ որում բյուջետային գրասենյակի գործունեությունը տարբերվելու է Վերահսկիչ պալատի գործառույթներից. այն տրամադրելու է տեղեկանքներ՝ հիմք ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը:

Այնուհետև Արցախի բյուջետային համակարգի առանձնահատկությունների մասին զեկույց է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են նաև օրենսդիր մարմնի կողմից բյուջեի՝ սոցիալական ոլորտին առնչվող նպատակային ծախսերի կատարողականի հանդեպ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների կիրառմանն առնչվող հարցերը, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Համատեղ նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները:

 

 ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728