Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը պատասխանատվությունից խուսափելու համար պաշտոնեական կեղծիք է կատարել

Փետրվար 16,2015 16:12

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Թովմասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Թովմասյանն իր վարույթում քննվող քրեական գործով վկայի՝ Հովհաննես Ս.-ի առանձնատանը կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել է 0.5 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին հարցը քննարկելու համար գրությամբ դիմել է բաժնի պետին, սակայն գրությունը կցելով քրեական գործին` առաջին օրինակը ոստիկանության բաժին չի ուղարկել:
Որոշ ժամանակ անց Ա. Թովմասյանը բաժնի պետի տեղակալից տեղեկանալով գրությունը բաժին չուղարկվելու մասին` քրեական գործով որոշում է կայացրել Հովհաննես Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն հիշյալ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետի պահանջների խախտմամբ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին չի ուղարկել և որոշումը քրեական գործի նյութերին չի կցել:

Քրեական գործով նախաքննությունն ավարտելիս քննիչ Ա. Թովմասյանը, հիշյալ որոշումը օրինականության ստուգման համար դատախազին չուղարկելու իր կողմից նախկինում թույլ տրված դատավարական խախտման համար պատասխանատվությունից խուսափելու անձնական դրդումներով, այլ ամսաթվի թվագրությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման, ինչպես նաև այդ մասով վարույթն ավարտված լինելու հանգամանքները թաքցնելով, իրական փաստերը խեղաթյուրելով, նույն քրեական գործով նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին կազմել է նոր, պաշտոնական փաստաթուղթ համարվող կեղծ որոշում, որը կցել է քրեական գործի նյութերին, իսկ պատճենն ուղարկել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննիչ Ա. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728