«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը փետրվարի 16-ի քաղաքական խորհրդի նիստում, քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և հայ-ադրբեջանական սահմանում օրեցօր աճող լարվածությունը, իր մտահոգությունն է արտահայտում և անթույլատրելի է համարում վարչախմբի վերարտադրության նպատակով նախաձեռնած «առճակատումը», որը մեծ հավանականություն ունի կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է վարչախմբին` գոնե մեկ անգամ լսել ժողովրդի ձայնը և անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ
պարզ է թէ ցոյցերը կազմակերպող եւ ամբոխը հրահրող դերակատարների ցանկությունն ու նպատակն է որ կրկնվի «Մարտ 1»-ը, նոյնիսկ այս անգամ՝ աւելի վատ կերպով…
զաչմանալ կարելի է թե ինչքան ապաշնոր են հայկական “… Հայրենիք ” մարդ -կուսակցությունները բառապաշարը: կարծես եկեղեցական շրջաբերականից մի թաղման մեջբերում ընթերցես: