Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրերս տեղի ունեցած միջոցառման խորագիրն է՝ «Լեռնային Ղարաբաղ. հայկական ջարդերին հաջորդած սերունդը, խաղաղության հաստատման մարտահրավերն ու ժողովրդավարության զարգացումը»:
Մասնակցել են արմատներով Բաքվից ամերիկահայեր, նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հաղորդմամբ՝ միջոցառման թեման 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերն էին, ինչպես նաեւ հետագայում անկախ Արցախի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերները սոցիալական, տնտեսական եւ այլ ոլորտներում:
Ամերիկահայ իրավաբան, նախկինում Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտն անդրադարձել է Բաքվի հայերի ջարդերին ու հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոճրագործություններին:
Կարդացեք նաև
Իսկ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի դասախոս, դոկտոր Ալինա Դորյանի ելույթը նվիրված է եղել Արցախին տրամադրվող ամերիկյան օգնությանն ու ԼՂՀ առողջապահության համակարգին վերաբերող մի շարք խնդիրների: