Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մշակվել և պատրաստ է Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցության 2015թ. ծրագրի իրականացման, մասնավորապես, այցերի կազմակերպման ժամանակացույցը:
Երևանի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին քաղաքապետին զեկուցվել է, որ միջոցառումների հիմնական ծրագիրը հստակեցված է, և այն աշխատանքների կազմակերպման փուլում է: Միջոցառումներին ակտիվորեն կմասնակցեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունները: Քաղաքապետը հանձնարարել է բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն և մեկ անգամ ևս քննարկել կազմակերպչական բոլոր հարցերն ու առաջարկությունները:
Երևանի քաղաքապետարան