Իրանում ավարտվեց ազատ ըմբշամարտի Թախտիի գավաթի խաղարկությունը: Հայաստանից մրցավայր գործուղվել էին ազատ ըմբշամարտի հավաքականի երկրորդ համարները, քանի որ առաջատարները նախապատրաստվում են մարտի 3-ից 8-ը Մինսկում կայանալիք օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդի հեղինակավոր ավանդական հուշամրցաշարին:
Հայ ըմբիշներից Իրանում համեմատաբար հաջող հանդես եկան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը եւ 75 կգ քաշային Իշխան Պողոսյանը, որոնք զբաղեցրին հինգերորդ տեղեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ