Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խստորեն վերահսկել վարչական արձանագրությունների կատարումը

Փետրվար 16,2015 15:40

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 69 դեպքի մասով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել կազմված արձանագրությունների կատարման ընթացքի նկատմամբ:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 305 վարչական արձանագրություն է կազմվել այն քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աղբը թափել էին ոչ սահմանված վայրերում: Սակայն, վերլուծելով կազմված արձանագրություններն ու դրանց հիման վրա կատարված գանձումները, տեսնում ենք, որ այս ընթացքում ընդամենը 24 գանձում է կատարվել, ինչն ուղղակի անընդունելի է: Եղե´ք հետևողական և խիստ հսկողություն սահմանեք որոշումների կատարման ընթացքի նկատմամբ: Բազմիցս եմ նշել, որ տուգանումներն ինքնանպատակ չեն, մենք պետք է վերացնենք արատավոր այս երևույթը, ուստի աշխատանքները պետք է լինեն շարունակական այնքան ժամանակ, մինչև չունենանք ցանկալի արդյունք: Կատարված աշխատանքի վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ ներկայացրե՛ք մանրամասն հաշվետվություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728