Վրաստանի ոստիկանությունը «Տրամադոլ» տեսակի 9.6 հազար դեղահաբ է առգրավել Թուրքիայի քաղաքացի Ցուսուֆ Օ.-ի մոտից, որը Հայաստան էր գնում Վրաստանից: Այս մասին, ըստ «Georgianpress.ru»-ի, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարության տվյալներով՝ Թուրքիայի քաղաքացին վրաց-թուրքական սահմանն անցնելուց հետո ձերբակալվել է «Սարպի» հսկիչ անցագրային կետում: «Իրավապահները ձերբակալվածի բեռնատար մեքենան ստուգելիս հայտնաբերել են «Տրամադոլ» տեսակի 9600 դեղահաբ, որոնք, ըստ փորձագետների, իրենց մեջ պարունակում են 480 գրամ տրամադոլ տեսակի թմրանյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 260-րդ կետով (մեծ քանակությամբ թմրանյութերի, նրանց անալոգների կամ նախանյութերի ապօրինի ձեռքբերելը եւ պահելը) եւ 2-րդ հոդվածի 262-րդ կետով (թմրանյութերի, նրանց անալոգների կամ նախանյութերի անօրինական ներմուծում Վրաստանի տարածք կամ տարանցիկ փոխադրում):
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ