Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանն առաջարկում է իր միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Ինտերֆաքս»

Փետրվար 16,2015 15:28

«Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», այսօր Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:

Ըստ Զարիֆի՝ Իրանը, որպես հարևան երկիր, հակամարտության հենց սկզբից ցանկանում էր տեսնել խաղաղ լուծում. «Այս տարածաշրջանը մեզ համար կարեւոր է: Մասնավորապես՝ Ադրբեջանը մեզ համար այս տարածաշրջանի ամենակարեւոր երկրներից մեկն է, քանի որ մեզ կապում են պատմական եւ մշակութային արժեքներ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ամբողջական վերականգնման համար լուրջ քայլեր են անհրաժեշտ:

Նա նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իրենց անհանգստությունները հայտարարելու փոխարեն՝ պետք է ստիպեն Հայաստանին դուրս բերել զորքերը Ադրբեջանի տարածքից: «Այդ դեպքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն լինի եւ մենք կկարողանանք խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է Մամեդյարովը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728