Aravot.am-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը քիչ առաջ խմբակցության հրատապ նիստ է հրավիրել: Նիստը տեղի է ունենում կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Aravot.am- ի տեղեկություններով, նիստի օրակարգում երկու հարց կա՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին մանդատից զրկելը եւ, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում՝ նստացույցեր սկսելը:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ նիստը դեռեւս շարունակվում է եւ ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի ավարտից հետո:
Իսկ Արագած Ախոյանին մանդատից զրկելուն վերաբերող հարցին էլ հակադարձեց. «Իսկ ի՞նչ է, դուք կարծում էիք, որ մարդը, ով հայտարարում է, թե համամիտ չէ կուսակցության վարած կուրսի հետ, պետք է շարունակի մնալ խմբակցությունում, որը նույն կո՞ւրսն է վարելու: Ի՞նչ է, մինչեւ այժմ չէ՞ր տեսնում այդ կուրսը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ