Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպարտամենտի նախկին ղեկավարը խոսեց գլխավոր դատախազի տեղակալի «առաջարկի» մասին

Փետրվար 16,2015 15:22

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը ավարտեց իր ցուցմունքը: Նա հայտնեց, որ ՀԿԳ քննիչ Դավիթ Գեւորգյանը, որը հետագայում տեղափոխվել է այլ աշխատանքի, եկել է «Վարդաշեն» ՔԿՀ՝ իր հետ բերելով կալանքը երկարացնելու մասին որոշումը: Ասաց, որ նա հայտնել է, թե լիազորված է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի անունից, որ եթե վճռաբեկ դատարանի նախագահի դեմ բան կասես, դրանից հետո կփոխվի կալանքը:

Misak Martirosyani dat-2Մ. Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ այդ առաջարկից հետո քննիչը քննչական գործողություններ չի արել, հետագայում իմացել է, որ նրան եւ հսկող դատախազին ազատել են աշխատանքից:

Մ. Մարտիրոսյանը հայտնեց, որ 8 անգամ դիմում է գրել գլխավոր դատախազին, որ քրեական գործ հարուցեն եւ նաեւ խնդրել է, որ հսկողությունը գլխավոր դատախազի տեղակալի վրա չմակագրեն:

Misak Martirosyani dat-1Դրան հակադարձեց կարգադրիչների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Սասուն Խաչատրյանը, ասելով, որ որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, հսկող դատախազ Ազատ Մարգարյանը իր դիմումի համաձայն է դուրս եկել համակարգից՝ արտերկիր գնալու համար, իսկ քննիչն էլ տեղափոխվել է այլ աշխատանքի:

Misak Martirosyani dat-3

«Թեժ» մանրամասներն՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728