Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհուն ազատել են նախարարի որդու պատճառո՞վ

Փետրվար 16,2015 15:14

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում վերջերս հերթական միջադեպն է գրանցվել, այն այս անգամ էլ կապված է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդու՝ Թեմուրի անվան հետ:

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանը վերցրել է նախարարի որդու ձեռքից հեռախոսը, քանի որ աշակերտը պատրաստվում էր զանգել հորը՝ տղայական միջադեպի մասին պատմելու համար, իհարկե, ավելի ուշ Թեմուրը տանը դա պատմել է ծնողներին: Ու ըստ մեր աղբյուրի, ուսուցչուհու «հանդգնության» վրա զայրացած նախարարը զանգահարել է դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանին ու պահանջել աշխատանքից ազատել ուսուցչուհուն, սպառնալով՝ հակառակ դեպքում Աշրաֆյանին ազատել տալ:

Փորձեցինք ազատված ուսուցչուհու մասին մեկնաբանություն ստանալ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենից: Դպրոցից պատասխանեցին, որ նա քաղաքապետարանում ժողովի է եւ չգիտեն, թե երբ կվերադառնա:

Ստիպված դպրոցի փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել աշխարհագրության ուսուցչուհին:

«Ինքը դիմում է գրել, դուրս է եկել»,-ասաց փոխտնօրենը: Մեր դիտարկմանը, թե ըստ որոշ լուրերի՝ պատճառը բնապահպանության նախարարի երեխայի հետ կապված միջադեպն է, տիկին Հայրապետյանը պատասխանեց. «Շատ իրավիճակներ են լինում, երբ մենք իրարից էլ ենք նեղվում, վերեւից էլ ներքեւից էլ, էդտեղ ավելորդ բաներ փնտրել պետք չէ, ուսուցչուհի է, հիմա իր որոշումը կայացրել է, իր դիմումը գրել է»:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ նույն դպրոցում կայացած մեկ ուրիշ միջադեպ էլ առնչվում էր Արամայիս Գրիգորյանի թիկնապահի երեխայի հետ, որը, սակայն, հարթվեց:

Նախարարի պարզաբանումը՝ առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ yerkirmedia.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. nene says:

    Այ գեղացիք ,ինչի տեղ եք դրել ձեզ ,է․․․․կարող եք ձեր հղփացածներին դաստիարակեք,ազգի բարեկիրթ դեմք պատրաստեք

  2. ճիշտ է ինձ էլ պատիվ չի բերում այս հոդվածը,քանի որ ինքս էլ սովորում եմ այս դպրոցում,սակայն շատ ուրախ եմ որ միջադեպըի մասին հրապարակել են լրագրողները,ուզում եմ նշել,որ առանց պատճառի խելքին մոտ չէ որ 30 տարվա մանկավարժը դիմում գրի և հեռանա,բայց գիտենք որ տեղի ե ունեցել անարդարություն և դրա համար պայքարել է պետք, ուզում եմ խոսել ընկեր Սեյրանյանի մասին
    ,նա դպրոցի ամենանվիրյալ, ամենահարգված, ամենամարդկային ուսուցիչներից է, դա կփաստեն բոլոր աշակերտները,բացի այդ նաավելին է քան ուղակի ուսուցչուհին, ինձ համար չկա մարդ ով կարող է փոխարինել ընկեր Սեյրանյանին, նա սյուն է եղել այս դպրոցի համար, մարդ ով կերտել է պատմություն,ստեղծել հեղինակություն, վայելել կոլեկտիվի և աշակերտների հարգանքն ու սերը, ես չեմ կարող լռել այս հարցի շուրջ, ինչքան էլ փորձեն չհրապարակել և թաքցնել, մտածելով դպրոցի վարկանիշի մասին, ես կասեմ մի բան, որ ոչմեկ էլ ապահովագրված չէ, նրա իրավիճակում կարող էր հայտնվել ցանկացածը, նշեմ որ չեմ պատրաստվում մնալ այս դպրոցում եթե նա չվերադառնա,միլռեք, պահանջեք արդարություն, ընկեր Սեյրանյան ջան չհուսահատվեք մենք ձեր կողքին ենք , Մեկը բոլորի`բոլորը մեկի:

  3. Սեդա says:

    Տեր, տիրական չկա՞ էս երկրում:

  4. avo says:

    Dear Armenians in Armenia,
    the education system in Armenia is weak and it is getting weaker because when great teachers are under pressure by the school principles to pass uneducated students because these students are related to a parliament member, then the upcoming generation is growing more stupid than the ones before. Armenia has many many issues, and one of the issues is the parliament members itself is uneducated, so when you have an uneducated parliament then what can you expect from their sons and daughters. the most depressing is their sons and daughters will be running the country, so Armenia is going to get worse and worse. Armenia has only 25 more years of existence.

  5. Լուսինե says:

    Ես ինքս ճանաչում եմ ընկեր Սեյրանյանին, նա իմ աշխարհագրության ուսուցչուհին էր, որին ես շատ եմ սիրում: Նման ուսուցչուհիներ՝ այդքան նվիրված իրենց աշխատանքին ու աշակերտներին, շատ քիչ կան: Անցել է մոտ 18 տարի ինչ ավարտել եմ N61 միջնակարգ դպրոցը, բայց ես միշտ հիշում եմ իմ աշխարհագրության ուսուցչուհուն: Միշտ հպարտանում եմ որ ունեցել եմ նման լավ, խելացի և իր աշխատանքին նվիրված աշխարհագրության ուսուցչուհի:
    Նման երևույթների պատճառով ազատել աշխատանքից նման ուսուցչուհուն՝ սարսափելի է և ամոթ:
    Պետք է պայքարել նման անարդարությունների դեմ և պահանջել, որ վերադառնա աշխատանքի տիկին Սեյրանյանը:

  6. Եվա Գաբրիելյան says:

    Չի լինի նախարարները իրենք «բարեկիրթ» երեխաներին տանեն համապատսխան դպրոց, որ մնացած երեխաները լավ ուսուցիչներից չզրկվեն:

  7. Sona says:

    Տիկին Սեյրանյանը շատ պարկեշտ և կիրթ կին է, քույրերիս դասղեկն է եղել, եթե նկատողություն է արել, ուրեմն տեղին է եղել:

  8. Անահիտ Հարությունյան says:

    Ես կարծում եմ, որ ընկեր Սերյանյանը Մանկավարժ է մեծատառով, քանի որ նրան բոլոր երեխաները սիրում են և հարգում: Ընկեր Սերյանյանի ճիշտ աշխատանքի ապացույցն` երեխաների նյարդային վիճակն է: Երեխաներն ամեն գնով ցանկանում են ետ վերադարձնել իրենց համար անփոխարինելի ուսուցչուհուն: Մի կոտրեք մեր երեխաներին:

  9. Rubina Manukyan says:

    Սիրեի տիկին Սերյանյան:
    Գրում է Ձեր նախկին սաների՝ Արուսյակ եվ Ինեսա Ներսիսյանների մայրը: Նախ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը այն աշխատանքի համար որի շնորհիվ իմ երեխաները ստացան գերազանց գիտելիքներ: Դուք այդ դպրոցի լավագույն ուսուցչուհիներից մեկն եք որին մենք միշտ սիրով ենք հիշում: Շատ ցավում ենք կատարվածի համար: Չեմ զարմանում կատարվածի համար, ձեր դպրոցում շատ կային այդ տեսակ «անձեռնամխելի» երեխաներ որոնց ամեն ինչ կարելի էր անել: Զարմացաց ու զայրացաց եմ Ձեր տնորենի ու աշխատակիցների վրա, որ Ձեր կողքին չեն կանգնել ու Դուք ստիպված աշխատանքից ազատվել եք: Ցանկացաց դպրոց կերազեր Ձեր նման մասնագետ ունենալ: Շատ ամոթ Ձեր տնորենին ու կոլեգաներին: Աշակերտները պարզվում է ավելի շատ արժանապատվւթյուն ունեն ու Ձեր կողքին են: Դուք այն ուսուցչուհին եք որ անպայման Ձեր արժանի տեղը կգտնեք:
    Ամոթ Նիկոլ Աղբալյանի կոլեկտիվին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728