«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցներ վերջին օրերին ազատվել են աշխատանքից՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հարցին, թե Ծառուկյանին ու նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող անձինք ինչո՞ւ այժմ նման զանգվածային ձևով ազատվեցին աշխատանքից, ուժային կառույցից պատասխանեցին․ – «Ընթացող բարեփոխումների շրջանակում պետական պահպանության գլխավոր վարչությունում աշխատակիցների պայմանագրերը մշտապես են ստուգվում և վերանայվում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում