Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կառավարությունից ժամանակացույց են պահանջում

Փետրվար 16,2015 14:50

Նաիրիտցիները որոշել են չհեռանալ այնքան ժամանակ, մինչեւ որ կառավարությունը նրանց աշխատավարձերի պարտքերի մարման հստակ ժամանակացույց չսահմանի: Այս պահին «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացնում: Ճիշտ է, նրանց բողոքին կառավարության աշխատակազմից արձագանքել են եւ նաիրիտցիներից 2 օր ժամանակ խնդրել` ուրբաթ օրը պատասխանելու պայմանով, բայց նաիրիտցիները որոշել են չհեռանալ:

«Ժամանակացույցի պահանջը կկատարեն՝ կգնանք, բայց այս պահին նրանց պատասխանի մեջ այդ մասին ոչ մի խոսք չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Այս պահին «Նաիրիտի» աշխատակիցներին պարտքը կազմում է  13-15 միլիոն դոլար: Այդ գումարը գոյացել է աշխատած 24 ամիսների համար:

Nairit 1Փետրվարի 6-ին «Նաիրիտի» 2200 աշխատակից աշխատանքից ազատվել է, որից 487-ի հետ կրկին պայմանագրեր կկնքվեն:

Հիշեցնենք, որ Ամանորի տոներից հետո, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփում էր ոլորտի գործունեությունը, չբացառեց, որ հնարավոր է՝ «Նաիրիտը» վերագործարկվի: Նախարարը նաեւ հայտնել էր, որ ներկայումս նաիրիտցիների աշխատավարձերի վճարման բեռն իրենց վրա են վերցրել էներգետիկ ընկերությունները, մասնավորապես` «Երեւանի ՋԷԿ-ը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728