ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության վերաբերյալ
Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:
Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին։
ՀՀ ԱԳՆ