Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծախսված միլիոնները» գետնին են հավասարվում

Փետրվար 16,2015 17:00

Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում 2007թ.-ին կառուցվող նոր դպրոցի շինարարության դադարեցումից հետո ոչ մի քար կիսակառույցին չի ավելացել, տարածքն անտերության է մատնված, այն ամբողջովին դարձել է խոտածածկ ու աղբով շրջապատված:

Նախորդ տարիների «Առավոտի» հրապարակումներում քաղաքաշինության նախարարությունը հաստատել է, որ մեծ գումար է ծախսվել այս շենքի կառուցումը սկսելու համար, եւ հենց այդ պատճառով էլ չեն կարող չշարունակել շինարարությունը, իսկ դադարեցվել է, քանի որ տնտեսական ճգնաժամն է վրա հասել:

Բայց մինչեւ ճգնաժամն անցնի, կիսակառույցն ավերակ կդառնա, արդեն «ծախսված
միլիոնները» գետնին կհավասարվեն:

Շինարարության դադարեցման ժամանակ ամենաշատ շրջանառվող վարկածն այն էր,
որ դպրոցի տեղն էր սխալ ընտրված, «կառավարությունը չէր հավանել»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728