Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյանին. «Ինքը գիտի՞, որ իրենց խմբում մարդիկ կան, որ «Պույ-պույ մկնիկն» էլ չեն կարդացել»

Փետրվար 16,2015 13:58

«Սա թատրոն չի, կապված է ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների հետ: Սա ոչ գաղափարական, ոչ որեւէ այլ ձեւի, ուղղակի անձերի իշխանությունների պայքարի խնդիր է: Տեղի է ունեցել ՀՀ քաղաքական դաշտի համար շատ կարեւոր եւ օգտակար մի գործընթաց: ԲՀԿ ղեկավարները եւ նրան ուղղորդողները կուրս բռնեցին ավելին պահանջելու: Եվ երբ ավելին պահանջելու հարց ծագեց, ՀՀԿ ղեկավարի համար պարզ դարձավ, որ խիստ վտանգավոր է, որ երկրորդ կուսակցությունն այսպես թափ հավաքի եւ որոշեց խփել գլխին: Հաջողությամբ արվեց»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մասին այսպիսի դիտարկում արեց Արշակ Սադոյանը:

Ըստ նրա, ՀՀ-ում ստեղծվել է կեղտոտ քաղաքական համակարգ:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը վստահեցրեց. «Սա աթոռի պատերազմ է, եւ ժողովուրդն է տուժում: Գագիկ Ծառուկյանը երբեք այս քայլին չէր գնա վերջին ամիսներին, եթե չլիներ իր հետեւում կանգնած ուժը»: Նա հարց ուղղեց Վարդան Օսկանյանին. «Մարտի 1-ին գնդակահարողների մեջ իրենք էին եւ ինքը ճգնում էր բացատրել, որ ճար չկար: Ի՞նչ էր ուզում ժողովուրդը՝ իշխանափոխություն: Հիմա ի՞նչ պատահեց, հիմա ինքը հակառակ ճամբարում է: Արմեն Աշոտյանին էլ ուզում եմ հարցնել՝ քանի՞ տարի էր պետք իմանալու, որ պարոն Ծառուկյանը «Վարդանանքը» չի կարդացել, իսկ ինքը գիտի՞, որ իրենց խմբում մարդիկ կան, որ «Պույ-պույ մկնիկն» էլ չեն կարդացել: Նա ժողովրդին դիմեց՝ ասելով, որ սա դրսից եկող վտանգավոր խաղեր են, որ գտնում են թույլ տեղն ու սկսում»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայնեց, որ ՀՀԿ-ն իր աչքի գերանը չտեսած՝ ուրիշի աչքի փուշն է տեսնում. «Մենք հաշտվել ենք, որ ՀՀԿ-ն գերադասում է իր մեջի անգրագիտությունը»: Նա հիշեցրեց Կիրովի սպանությունից ստեղծված վիճակը. «34 թվից հետո գնաց պետական տեռորի: Ես ամեն վայրկյան մաշկիս վրա զգում եմ ՀՀ-ում պետական տեռորի ներմուծումը»:

Ֆերդինանտ Առաքելյանը կոչ արեց հաշտության. «Լավ բան մի սպասեք: Մի տեղ, որ կա Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, լավ բան մի՛ սպասեք, նրանք մեր ազգային կերպարն են կորցրել: Դրանք չարիք են այս ազգի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728