Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ կին ՝ 21 թեկնածուից

Փետրվար 16,2015 13:37

Մարտի 15-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում կկայանան համայնքի ավագանու ընտրություններ: Ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 21 թեկնածու:  Ավագանու անդամների թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ փետրվարի 18-ը:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ առաջադրված թեկնածուների մեջ կան տարբեր կուսակցությունների անդամներ, սակայն բոլոր թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնաառաջադրմամբ:

Թեկնածուների մեջ միայն մեկ կին կա` Իջեւանի վարժարանի տնօրեն, ՀՀԿ անդամ, 1964թ.ծնված  Հասմիկ Ամիրյանը, որն այժմ էլ հանդիսանում է Իջեւան համայնքի ավագանու անդամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728