Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել նույնիսկ առանց թղթի. «Դա իր ամենահաջող բանավոր ելույթներից էր»

Փետրվար 16,2015 13:35

«Գագիկ Ծառուկյանն ունեցավ շատ հզոր ելույթ՝ բանավոր, առանց որեւէ բանի: Ես առաջին շարքերում էի նստած: Դա իր ամենահաջողված ելույթներից էր»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես հերքեց ՀՀԿ-ականների այն լուրերը, թե Գագիկ Ծառուկյանը չի կարողացել Սերժ Սարգսյանի պատասխան խոսքի տեքստն անգիր սովորել, դրա համար էլ առ այսօր չկա տեսագրություն:

Մենք ճշտեցինք՝ այսինքն նույնիսկ առանց թղթի՞ է ելույթ ունեցել՝ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ՝ այո, ընդ որում՝ շատ հաջող:

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի՝ ԲՀԿ շարքերը լքելուն՝ նա ասաց, որ առնետավազք չի լինելու. «Նոր իմացա այդ մասին, որեւէ տեղեկատվություն չունեմ»:

Հարցին՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էր՝ հանրահավաքներ էր անում, ո՞ւր էր ԲՀԿ-ն: Այդ ժամանակ ընտրությունները չէի՞ն կեղծվել, ինչո՞ւ որեւէ գնահատական չտվեցիք այդ ժամանակ, իսկ այս պահին ձեզ ձեռնտո՞ւ է ժողովրդին դարձնել քավության նոխազ՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է հասունանա իր ժամանակին: Քաղաքական համակեցության կանոններ կան, Ժառանգության եւ ԲՀԿ –ի հարաբերությունները, ամեն ինչ պետք է հասունանա, ամեն կուսակցություն իր ծրագրով է գնում: Ի՞նչ գիտեք, մենք գնահատականներ տվե՞լ եք, թե՞ չէ: Պրոցեսները հիմա են հասունացել, հիմա մենք շարժվում ենք առաջ: Ես էլ, Նաիրա Զոհրաբյանն էլ տարբեր տիպի գնահատականներ հնչեցրել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728