Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ»

Փետրվար 16,2015 16:30

«Այո, ես ծանոթացել եմ նշյալ անձի ելույթին եւ հերթական անգամ արձանագրել եմ, որ ինքը կարդում է այլ ուժերի կողմից իրեն հրամցված տեքստը: Ավելին` չգիտակցելով, չհասկանալով, թե ինչ է կարդում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին` կարդացե՞լ է ԲՀԿ առաջնորդի պատասխան ելույթը եւ ի՞նչ մեկնաբանություններ ունի: «Բայց եթե նույնիսկ գիտակցել է, ապա շատ ավելի վատ իր համար, որովհետեւ նույն այդ տեքստում ինքն ընդունում է բոլոր այն մտքերը, որոնք նախօրեին հնչեցին ՀՀԿ խորհրդի նիստում»,- շարունակեց մեր զրուցակիցը` նկատի ունենալով այն, որ Գագիկ Ծառուկյանն իր պատասխանը սկսել էր «ես դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ» արտահայտությամբ:

«Շատ շնորհակալություն ՀՀԿ խորհրդի գործընկերների կարծիքի հետ համաձայն լինելու համար: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն ընդունում է մեր ասածները: Իսկ մեր ասածներն այլ բան չեն. քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, չի կարող երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը լինել ոչ քաղաքական գործիչ, եթե լավ գործարար է, պետք է բիզնեսով զբաղվի: Արձանագրում եմ, որ Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Լավ գործարար» իսկ չէ այդ անձը. պարզապես ճարպիկորեն ոգտվել է Անկախության սկզբում Հայաստանում տիրող ջունգլիի իրավիճակից: Հիմա որ առաջանում ենք դէպի նորմալ երկրի կարգավիճակ, եդպիսի հնամյա եւ ժամանակավրեպ բիսնեսմարդիկ եւս անհետանալու են – շուկայից – : Ցարդ կերածով թող կշտանա, անուշ լինի, բարի երթ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728