Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը հերթական Արտաշես Գեղամյան կամ Արթուր Բաղդասարյանն է». Սոս Գիմիշյան

Փետրվար 16,2015 13:05

Այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եկել էր 2015-ի պետբյուջեի ծրագիրը ձեռքին: Լրագրողների հարցին՝ դա կոմպրոմա՞տ է ՀՀԿ-ի դեմ՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մեր թիմով պայմանավորվել ենք անձնական վիրավորանքների դաշտ չմտնել: Գնալ այդ դաշտ՝ նշանակում է նրանց կողմից ներկայացված խաղի կանոններն ընդունել: Խոսք էր գնում հարկերի չվճարման մասին: Պետություն, վերցնում ենք ԱԱԾ-ի կայքէջից հանված ՀՀ-ի 2013-ի արտահանման ծավալը 1 մլրդ 378 մլն դոլար: 2015-ի պետբյուջեի հատորյակում՝ կառավարության բյուջետային ուղերձի 89-րդ էջում 2013-ի արտահանումը՝ 1 մլրդ 636 մլն դոլար: Եթե հարգելի կառավարություն, դու 158 մլն դոլարի տարբերությունը չես կարողանում կարգավորես, ինչի՞ մասին է խոսքը: Այդ 158 մլն դոլարը ՀՀ արտահանման 10 տոկոսն է, դու 10 տոկոսը չե՞ս գտնում որտեղ է»:

Melqumyan_1

Հարցին՝ սա մնացել է ստվերո՞ւմ՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես չգիտեմորտեղ է, իրենց հարցրեք»:

Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ է ստուգումներ անեն եւ այդ 158 մլն դոլարը հայտնաբերեն Գագիկ Ծառուկյանի Մուլտի ագրոյում, Արարատցեմենտում եւ նրան պատկանող ընկերություններում՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Բացառում եմ»:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ասաց, որ պետք է բարոյական լինել անգամ քաղաքականության մեջ. «Ցանկացած ոլորտ պետք է լինի միայն բարոյական: Շատերը համարում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է»:

Gimishyan

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությանը, Սոս Գիմիշյանի խոսքերով՝ քաղաքականության մեջ պետք է քաղաքական պայքար լինի, բայց քաղաքական դաշտի որակը մեր սա է. «Այսօրվա ԱԺ-ն փաստացի որոշվել է քաղաքական կուլիսներում, պայմանավորվածության արդյունք է: Չկա մի մանդատ, որը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված եւ համաձայնեցված չլինի»:

Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ ՀՀ-ում ներդրումներ չկան, ո՞վ է մեղավոր: Մեր ամբողջ գործունեությունը գնացել է ընդդիմադիր ճանապարհով: Վերջին դեպքերը արագացրեցին դեպքերը: Մենք մեր քաղաքական օրակարգը չենք փոխել, ուղղակի առաջ է գնացել, մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

Սոս Գիմիշյանը նետեց՝ ամբողջ ժողովուրդը գիտի, որ օլիգարխները հարկերից խուսափում են, այդ օլիգարխները կան ԱԺ տարբեր խմբակցություններում. «Ինձ համար զարմանալի է, որ իշխանությունն է բարձրացնում այս հարցը մեկ կուսակցության նկատմամբ, այն դեպքերում, երբ իրենց շարքերում էլ կան, որ բառիս բուն իմաստով օլիգարխներ են: Երկու կողմն էլ կամա թե ակամա սրել են իրավիճակը երկրում: Երկու կողմի հետ էլ համաձայն եմ՝ մի կողմն ասաց՝ սա է չարիք, մյուս կողմն ասաց՝ սա է չարիք: Ես իսկապես կուզենամ, որ քաղաքական դաշտը հանձնվի քաղաքական գործիչներին: Երբ ասում է, որ քաղաքական դաշտում չպիտի լինեն կաշառակերներ, գող ավազակներ, համոզված եմ, որ խորհրդարանում մեկ-երկու հոգի մարդ կմնա, կառավարությունում էլ ընդհանրապես կարող է չմնա: Ես չեմ բացառում, որ սա քաղաքական պայմանավորվածություն լինի՝ բերել երկիրն այնպիսի վիճակի, որ երկու քաղաքական ուժ լինի: Ինձ համար ակնհայտորեն կանգնած են մի կողմից Սերժ Սարգսյան, մյուս կողմում՝ Ռոբերտ Քոչարյան»:՚

Հարցին՝ այս գնո՞վ՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ իշխանության համար ավելի բարձր գին էլ են տալիս:

Նա նաեւ հիշեցրեց «Սիվիլթասի» Վարդան Օսկանյանի փողերի լվացման գործը, որը մոռացվեց՝ քաղաքական ինչ-ինչ պայմանավորվածության արդյունքում. «Չի բացառվում, որ հերթական Գեղամյան Արտաշեսի կամ Բաղդասարյան Արթուրի ստեղծման գործընթաց է»:

Միքայել Մելքումյանը միանգամից հակադարձեց. «Չէ՜, չէ՜, բացառվո՛ւմ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728