Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի հրամանը չեղյալ է հայտարարվել

Փետրվար 16,2015 12:38

Հունվարի 30-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Ըստ նախարարության կայքի՝ կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների ու ուսումնառության գործընթացում թերացումների համար:

Ի թիվս այլ կարգապահական տույժերի՝ «խիստ նկատողություն» է կիրառվել Բերդի ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանի, «նկատողություն»՝ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանի նկատմամբ:

Արթուր Մելիքյանը 2000-2011թթ. որպես տնօրեն աշխատել է Բերդ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 2011թ.-ից ցայսօր աշխատում է որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո գործող Բերդի ավագ դպրոցի տնօրեն: Ա. Մելիքյանին հարցրինք, թե ինչո՞ւ է արժանացել Արմեն Աշոտյանի «խիստ նկատողությանը»: Նա ասաց, որ թյուրիմացություն է եղել, որ իրականում այլ դպրոցի տնօրեն պետք է արժանանար այդ տույժին:

Այդ մասին հարցրինք, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին, վերջինս խորհուրդ տվեց դիմել նույն նախարարության կադրերի վարչություն: Այնտեղից հայտնեցին, որ իսկապես թյուրիմացություն է եղել, Ա. Մելիքյանի անունը հանվել է կարգապահական տույժ ստացած տնօրենների ցանկից:

Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանն ասաց, որ կրթության եւ նախարարի կողմից տույժ է ստացել այն պատճառով, որ ստուգման ժամանակ ավագ դպրոցում շատ են եղել աշակերտների բացակայությունները: Ըստ Ա. Խոջայանի՝ այդ բացակայություները պայմանավորված էին այդ ժամանակ սովորողների շրջանում տարբեր հիվանդությունների վիրուսների տարածմամբ:

Նրան հարցրինք՝ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի՝ մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալ Լյուբա Իսախանյանը քանի՞ տարեկան է: Խոջայանն ասաց, որ վերջինս 71 կամ 72 տարեկան է, բացի վարչական աշխատանքից Լ. Իսախանյանը դպրոցում դասեր չի պարապում:

Նշենք, որ Տավուշի մարզում շարունակում են գործել բազում կրկնուսույցներ, ավագ դպրոցների շատ աշակերտներ բուհեր ընդունվելու համար կրկնուսույցներին վճարում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշակերտը դասի չգա տնօրենը պատժվի անոմակ կառավարման տեսակ:

  2. Արմեն says:

    Այս տարի Այգեձորի միջնակարգ դպրոցի փոխտնօրենը կտոնի իր 80-ամյակը:Դրան ի՞նչ կասեք հարգելի Ոսկան.իմիջայլոց նա նաև դասավանդում է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728