Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնենք՝ իրենք կազինոներում կրվո՞ւմ են, թե՞ ոչ»

Փետրվար 16,2015 15:30

«Առավոտի» հարցին՝ 4-րդ գումարման ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանը 511 բացակայություն է ունեցել, դարձյալ ակտիվ չի եղել, տարիներ առաջ Ռոզա Ծառուկյանը պարզ հայտարարեց, որ հարկեր չենք վճարում, որովհետեւ կազինոներում են խաղում, այսինքն՝ այնպես չի, որ դա նորություն է եղել, ինչո՞ւ եք հիմա որոշել պայքարել դրա դեմ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դրա համար էլ ասում ենք՝ եթե կազինոներում ենք կրվել, տեսնենք՝ կրվե՞լ ենք, եւ տեսնենք՝ իրենք կազինոներում կրվո՞ւմ են, թե՞ ոչ, իրենք հարկեր թաքցնո՞ւմ են, թե՞ ոչ, իրենք այլ գործունեությամբ զբաղվո՞ւմ են, թե՞ ոչ:

Որպես քաղաքական գործիչ, տղամարդ, հասուն մարդ՝ երբ որ բառ ես արտաբերում, նաեւ պետք է դրա հետեւանքների մասին մտածես: Պիտի կարողանաս պարզ հայերենով բացատրել, թե ինչ ես ասում: Ինչպե՞ս կարող ես քննադատել մի երեւույթ, երբ դու կարող ես լինել դրա մեջ: Ո՞ր ժողովրդավարական երկրում է ընդդիմադիրը իշխող կուսակցության հետ հավասար պայմաններում գնում առաջ»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Ո՞ր ժողովրդավարական երկրում է, նաեւ, որ ընտրության պարտված, փոքրամասն հատվածը, փողոց է իջնում սոյն ընտրությունից մինչեւ յաջորդ ընտրություն երկարող լրիւ ժամանակաշրջանին, տեւական սպառնալիքներով եւ հայհոյանքներով, պահանջելու համար որ ընտրված իշխանությունը հրաժարի եւ հեռանայ, որ մեծամասնության կամքը չեղյալ համարվի եւ յեղաշրջվի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728