Ցյուրիխում մեկնարկած շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Պարտիան լուսաբանող մասնագետները նշում են, որ Հայաստանի լավագույն շախմատիստը սկսած 19-րդ քայլից սկսել է վրիպումներ թույլ տալ ու կարճ ժամանակ անց հայտնվելով անելանելի իրավիճակում իրեն պարտված է ճանաչել:
Երրորդ տուրից առաջ Լեւոն Արոնյանը 1,0 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ ընթանում է վերջին հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Zurich-cc.com-ի