Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը լքում է ԲՀԿ-ն 

Փետրվար 16,2015 11:06

Արագած Ախոյանի հայտարարությունը՝

ԲՀԿ-ն լքելու վերաբերյալ.

«Հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին: Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով: Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:

Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար»  կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը: ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր:

Շնորհակալություն

Արագած Ախոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. LEVNAM says:

    Դուք պարտավոր էք լքելու նաև ազգային ժողովը ,այդ ժամանակ ավելի շատ ժամանակ կունենաք զբաղվելու Ձեր կողմից նշված գործերով:Իսկ այս դեպքում Դուք փախչում եք վախկոտի պես

  2. Manvel says:

    Այսպիսին է եղել հայ ազգը՝դավաճան ու վախկոտ ԱՄՈԹ բա դու տղամարդ ես

  3. Artur says:

    Առաջին առնետն արդեն հայտնի է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728