Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայ-թուրքական հավերժ թշնամություն կամ Կովկասում Ռուսաստանի մշտական ներկայություն

Փետրվար 16,2015 11:14

31.01.2015-ին Բերձորում ծավալված իրադարձությունները ՀՀ և ԼՂՀ իշխանավորներին ցույց տվեցին, որ անիմաստ է գռեհիկ ֆիզիկական ուժը հակադրել Բարոյականությանը: Բակո Սահակյանի դրած «մաքսային սահմանը» քանդվեց: Տեղի ունեցավ Արցախի իրական միացումը ՀՀ-ը: Դա Ռուսաստանի շահը սպասարկող ՀՀ և ԼՂՀ իշխանությունների ձախողման սկիզբն էր:

Ով կմտածեր, որ Մոսկվա մեկնած Ռ. Քոչարյանը, Հ. Աբրահամյանը, Գ. Ծառուկյանը և մնացյալ պաշտոնատար անձիք կվերադառնան Երևան, ու քաղաքական պատերազմ կսկսվի ՀՀ իշխանության ու ԲՀԿ կուսակցության միջև: Ինչո՞ւ Մոսկվան որոշեց Ցեղասպանության 100-րդ տարելիցից անմիջապես առաջ հանձնարարականներ տալ … Թե 100-ամյա տարելիցը ինչ ընթացք կստանա դժվար է կանխատեսել, հետևաբար հասկանանք՝ ինչ անել, իսկ ինչ՝ ոչ:

Ինչ անել. ազատվել թուրքի հանդեպ ունեցած վախից: Առանց հովանավորի ապրող գնչուները միշտ կրկնում են՝ մի փորձիր վախեցնել, ու երբեք վախեցած չես լինի:

Հետևություն. ռուսի փեշի տակից թուրքին չսպառնալ, չանպատվել, մեզ ու մեր մշակույթը սիրողներ և այլ անվտանգության երաշխիքներ դրսում չփնտրել…

Քաղաքական լեզվով՝ Ցեղասպանության հարցը Թուրքիային շանտաժ անելու հարթությունից տեղափոխել փոխառերեսման միջավայր: Բոլոր պետություններին ներկայացնել մեղադրանքի իրենց չափը: Թուրքիա, Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա: Այս անգամ մենք լինելու ենք դիտորդի դերում: 100-ամյա տարելիցից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ հիասթափություն չապրելու համար, այն կարող է և անցնել աննկատ: Ճիշտը սեփական ուժերով զարգացման ուղին բռնելն է:

Ինչ չանել. ոչ մեկից պարտադրանքի տեսքով ողորմություն չխնդրել: Եթե մեր իշխանությունների ահաբեկչական ծեծ ու ջարդին արդեն պատասխանում ենք բոյկոտելով, ուրեմն բավական իրատես ենք դարձել: Միշտ հիշենք Բերձորի դեպքերը, այսուհետ մեր պահվածքը լինելու է միայն այդպիսին:

Թուրքիայի հետ 100-ամյա տարելիցի գործընթացը կլինի ծավալուն և շարունակական, իսկ «բարեկամ» Ռուսաստանը, ի նշան հայ ժողովրդի հանդեպ տածած մեծ սիրո, կամովի պետք է ընդունի 1915թ.- ի մեղքի իր բաժինը: Հակառակ պարագայում չբացահայտված կմնան 1915թ.-ից մինչ այսօր Ռուսաստանի ազգահալած քաղաքականության գործողությունները՝ հայկական հողերի վաճառելը, սումգայիթյան ջարդերը, ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր դեմ կռվելը, տարածքներ խլելն ու Ադրբեջանին հանձնելը, քոչարյանական ժամանակների ՀՀ կառավարության գլխատումը ու նրան հաջորդող քաղաքական սպանությունները, ՀՀ-ն հայաթափումը, Ադրբեջանին մինչև ատամները զինելը … Ռուսաստանը պատրաստվում է 100-ամյա տարելիցին հանդես գալ դատավորի դերում: Քաղաքական գործիչները ակտիվացել են, առաջարկում են ՌԴ ու ՀՀ համատեղ հայտարարություններով հադես գալ… Սա այն դեպքն է երբ գողը գոռում է՝ բռնեք գողին:

Եթե դեռ 1989-ին օպերայի հրապարակում Սարուխանյանը իր ելույթից առաջ կոչ արեց «Մահ թուրքերին», ու նրա գլխին խփեցին, ապա 100-ամյա տարելիցի հրավերն ընդունած Ժիրինովսկու ոչ մի թրքատյաց, բոցաշունչ ելույթ չի ոգևորի որևէ հայի, ոչ մի հայ չի գայթակղվի, ու Ռուսաստանն էլ մեղադրյալի աթոռից չի ցատկի դատավորի բազկաթոռ: Նման խայծեր էլ կուլ չենք տալիս:

Մենք չենք փակում Ժիրինովսկու առջև մեր դուռը: Թող գա. խայտառակությունը որքան մեծ լինի, այնքան հեշտ կլինի միջազգային հանրությանը ստիպել, ի հակակշիռ Ադրբեջանի հարձակողական հրթիռների, ՀՀ-ը օժտել հակաօդային պաշտպանական կոմպլեքսներով:

Ռուս-ադրբեջանական (4 մլրդ. դոլար արժողության հարձակողական հրթիռները) «աղավնիները» Ալիևին դարձրին ավելի ագրեսիվ, ինչի արդյունքում մենք կորցնում ենք սահմանում կանգնած մեր զավակներին: Սակայն դրանք սովորական «աղավնիներ» չեն, այլ փոստային «աղավնիներ» են, իսկ փոստային աղավնիները, որպես կանոն, միշտ թռչում են ետ՝ տուն վերադառնում: Տարածաշրջանում վիճակը ապակայունացնելու համար Ռուսաստանի հանդեպ կկիրառվեն նոր պատժամիջոցներ:

Իշխանություն – ԲՀԿ պայքարում, եթե հաղթողը լինի իշխանությունը՝ ՀՀ-ում եղած վիճակը կպահպանվի, ԲՀԿ-ի դեպքում, կրկին կունենանք ռուսամետ իշխանություն: Ռուսաստանը ընտրում է ուժեղին:

Կա նաև երրորդ, համարձակ տարբերակը, ԲՀԿ-ն ունի բացառիկ կազմակերպվածություն, կառավարման փորձ ու գիտելիք: Իշխանության գալուց հետո նա կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն՝ Հայաստանը աստիճանաբար ազատել ուսական գաղութատիրությունից: Դա դժվար, բայց հուսալի ուղի է, քանզի տանում է դեպի ժողովրդավարություն: Պետք է ենթադրել, որ այդ դեպքում ՌԴ-ը Հայաստանի ու Ադրբեջանի միջև մի նոր պատերազմ կհրահրի:

Միայն ժողովրդավարական երկրում մենք ապրելու իրավունք ձեռք կբերենք, կդառնանք տարածաշրջանում ժողովրդավարության դրոշակակիրը ու մեզ հետ հաշվի կնստեն:

Կգնա՞ ԲՀԿ-ն այդ ճանապարհով…

Հարկ է Ռուսաստանի և այլոց հետ մեր հարաբերություները կառուցելիս կարողանալ տարբերակել կախվածություն ու փոխկապվածություն՝ ՍԻՄԲԻՈԶ հասկացությունները, և ապրել այդ սկզբունքով:

Խուճապի մատնվելու հարկ չկա, կյանքը շարունակվում է: Մեր երկրում բավական մեծաթիվ արժեքներ կան հոգևոր կյանքով ապրելու համար, դրանք օրեցօր ավելանում են: Օրվա հրամայականն է այցելել Կոմիտասի նորաբաց թանգարան, երեխաներին տալ կոմիտասյան դաստիարակություն, որպեսզի հետագայում նրանցից ոչ մեկը Ժիրայր Սեֆիլյանի նման լուսավոր հայորդու գլուխը չջարդի…

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Լուսանկարում`  Կարսի համայնապատկեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728