Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարացրել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2017 թվականը, իսկ նորի ժամկետների մասին ոչինչ չի ասվում: «Իմ մոտակա ապագան ուզում եմ կապել այս ակումբի հետ: Շատ խոսակցություններ են եղել մեկ այլ ակումբ իմ տեղափոխվելու, ինչ-որ առաջարկների մասին: Բայց դրանցից ոչ մեկը ճիշտ չէ: Մամուլում միշտ էլ այդպիսի շահարկումներ լինում են: Ես իսկապես ցանկանում եմ շարունակել հանդես գալ հիանալի երկրպագուներ ունեցող այս ակումբում», – իր որոշումը մեկնաբանել է ֆուտբոլիստը, որը մոսկովյան ակումբում անցկացրել է 48 խաղ եւ խփել 23 գոլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Russian Look-ի