Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԱԺ-ն մոռացության մատնում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը

Փետրվար 16,2015 10:34

Ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային Ժողով էր ներկայացրել հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր Օսմանյան կայսրությունում եզդիների, հույների, ասորիների և այլ ազգային-կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրապետական խմբակցության ջանքերով այս հայտարարության նախագիծը մերժվեց: Մերժումը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնավորեց նրանով, որ նշված հայտարարությունը արտաքին քաղաքականության մասով շահեկան չէ Հայաստանի համար:

Եվ ահա որոշ ժամանակ անց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հեղինակում է գրեթե համանման հայտարարության նախագիծ, որի հիմնական տարբերությունը պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծից այն էր, որ բացակայում էր եզդիների ցեղասպանության հիշատակումը: Նման պահվածքը Հայաստանի եզդի համայնքի համար անհասկանալի է և զարմացնող: Ինչու՞ է ԱԺ-ն մոռացության մատնում նույն կայսրության տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Հայտնի է, որ մինչև 1914 թվականը, Օսմանյան կայսրության տարածքում բնակվող 200 հազար եզդի ընտանիքներից կարողացան փրկվել միայն 14 հազարը և հետագայում էլ եզդիները շարունակվեցին հալածանքների ենթարկվել՝ հայ փախստականներին իրենց տներում պահելու մեղադրանքով: Ինչու՞ է Հայաստանի օրենսդիրը մոռանում այս փաստերի մասին և մի՞թե եզդիների ցեղասպանության հանգամանքն էր ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից ոչ ձեռնտու:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է օրենքի համահեղինակ պատգամավորների վերաբերմունքը առ եզդի ժողովուրդ և կոչ անում նշված հայտարարության նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ հակառակ պարագայում մենք այն կընկալենք, որպես խտրականություն եզդի ժողովրդի նկատմամբ:

«Սինջար եզդիների ազգային միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728