«Ժառանգության» փոխնախագահը վստահեցնում է, որ ժողովրդի համակրանքը ընդդիմության կողմն է
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, որը մասնակցել էր այսօր՝ փետրվարի 15-ին կայացած Եռյակի հավաքին, հետաքրքրվեց մտավախություն չունե՞ն, որ իշխանությունները բոլոր միջոցներով կզրկեն Եռյակին ռեսուրսներից, այդ դեպքում ինչպե՞ս են կարողանալու ժողովրդական լայն զանգվածներին ներգրավել պայքարի գործողություններում:
«Ընդդիմությունը միայն մեկ ռեսուրս ունի, դա ժողովրդի վստահությունն է, այդ ռեսուրսից որեւէ իշխանություն չի կարող զրկել ընդդիմությանը, այդ ռեսուրսից ընդդիմությունը միայն ինքը իրեն կարող է զրկել, եթե չկատարի այն քայլերը, որոնք ՀՀ քաղաքացիները, հասարակությունը պահանջում են: Մնացած բոլոր ռեսուրսները, ըստ էության, համեմատելի չեն իշխանության հետ, ուստի այդ ռեսուրսների մասին խոսք լինել չի կարող: Միակ հզոր եւ ամենակարեւոր ռեսուրսը ժողովրդի վստահությունն է, իսկ դա ընդդիմության կողմն է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահից հարցրինք՝ հնարավո՞ր են ցնցումներ, ապակայունացում, մանավանդ Եռյակը որոշել է փետրվարի 20-ին հանրահավաք սկսել ու գնալ մինչեւ վերջ:
Կարդացեք նաև
«Ես իշխանությունների կողմից չեմ կարող ինչ-որ բան ասել՝ այդպիսի քայլերի կգնա՞ն, թե՞ ոչ, իսկ ընդդիմության կողմից բացառվում է, որովհետեւ ապակայունացում կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ դու չունես հասարակական վստահություն, աջակցություն եւ փորձում ես արհեստական գործընթացներ իրականացնել, քայլեր կատարել: Մեր պարագայում չեմ կարծում, թե նմանատիպ խնդիր գոյություն ունի»,-պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
2,8 միլիոն բնակչության եւ 44 000 քառակուսի քիլոմեթր (Արցախի մարզը ներառյալ) տարածության համեմատ՝ մի քանի հազար ցուցարարներ հաւաքվելու են, Երեւանի մի քանի թաղերում, եւ ահա՝ համայն ժողովուրդը ձեր կարծեցյալ «ընդդիմության» կողքի՞ն եղաւ…
իսկ նաեւ՝ որոշե՞լ էք արդյոք թէ այս ձեր երեքից ո՞րմէկն է լինելու յաջորդ նախագահը…
Ագրեսիվ փոքրմասնությունը կրկին արյուն է ուզելու կարծում եմ: Իսկ ես նախագահ եմ ընտրել շատ շատերի հետ ու չեմ խառնվում բանակի, հարկայինի, հիվանդանոցների գործերին: Այս ամենը այս պարոնը դժվար հասկանա, ինչպես նաև դժվար հասկանա, որ իրնց քիչ մարդ է ընտրել: Կարևորը, որ շանս ունեն իրնց մասին հիշեցնեն ծաղիկ Ռուբոյի ու Գ. Ծառուկյանի հետ: ԶԶվելի եք