Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է գումար կորցնել առցանց գնումներ կատարելիս

Փետրվար 15,2015 20:00

Salesboom.am-ը առցանց գնումների բավականին տարածված կայք է: Այնտեղ համապատասխան կտրոններ գնելով կարելի է տարբեր ռեստորաններում, ժամանցի, հանգստի եւ այլ վայրերում ստանալ զեղչեր: Վճարումները կատարվում են Arca վիրտուալ քարտով, MasterCard կամ Visa քարտով, Idram համակարգով եւ Telcell, MegaPay համակարգերի տերմինալների միջոցով:

Բայց այս դեպքում էլ կան որոշակի խնդիրներ, որոնց հանդիպեցինք վերջերս: Փետրվարի 4-ին որոշեցինք գնել «Պեկին» չինական ռեստորանի 50% զեղչ նախատեսող կուպոն: Վճարումն իրականացրեցինք Arca վիրտուալ քարտի միջոցով: Սովորաբար վճարումը կատարելուց հետո 30 րոպեի ընթացքում կայքի անձնական էջում հայտնվում է կուպոնը, իսկ բջջային համարին կարճ հաղորդագրություն է գալիս, որն իր մեջ պարունակում է կուպոնի համարը:

Մեր գնած կուպոնը ոչ 30 րոպեից, ոչ էլ 10 օրվա ընթացքում չստացանք: Փետրվարի 5-ին որոշեցինք այդ խնդրով դիմել Salesboom.am կայքի աշխատակազմին: Հաճախակի տրվող հարցերի բաժնում հրապարակված էլեկտրոնային փոստով գրեցինք խնդրի մասին (նկարում): Կայքում նաեւ կա «Հետադարձ կապ» բաժինը, որի միջոցով նույնպես գրեցինք խնդրի մասին:

Namak

Անցել է 9 օր եւ ոչ մի պատասխան չենք ստացել: Նշենք, որ Arca վիրտուալ քարտի մեր էջում (նկարում) գրվում է, որ քարտից վճարված գումարը հանվել է:

Arca

Հանուն արդարության պետք է նշել, որ ծառայություններից օգտվում ենք ոչ առաջին անգամ: Գնումները միշտ կատարել ենք Telcell համակարգի տերմինալների միջոցով եւ որեւէ խնդիր չի առաջացել, բայց Arca վիրտուալ քարտի դեպքում եղավ խնդիր եւ լուծում դեռեւս չկա:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728