Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էրեխեն մեռնելով՝ մեր իշխանություններին պարզերես արեց». փաստաբան (Տեսանյութ)

Փետրվար 15,2015 15:43

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը   Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ  Գյումրիում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ  բավական երկար ելույթ  ունեցավ: Նա հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ոճիր էր կոնկրետ քաղաքացիների, այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ: «Մեր խնդիրը, որն առ այսօր չի լուծված,  հետեւյալն  է. ինչո՞ւ Հայաստանի  Հանրապետության  իրավապահ մարմինները, պաշտոնատար անձիք ի սկզբանե դրսեւորեցին Ռուսաստանի Դաշնության պետական այրերի փաստաբանը լինելու  մարտավարությունը: Սա եկավ դեռեւս պաշտպանության  փոխնախարար Դավիթ  Տոնոյանի եւ ՌԴ  Հայաստանում գտնվող դեսպանատան ռազմական ատաշեի հանդիպումից: Դավիթ Տոնոյանը ատաշեի հետ  կոնկրետ  հանցագործության վերաբերյալ  խոսելու բան չուներ: Միակ բանը, որ փոխնախարարը կարող էր ասել՝ պահանջել պարզաբանում տեղի ունեցածի վերաբերյալ: Սա դիվանագիտական քայլ է: Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարը, իջնելով ՌԴ պաշտպանության փոխնախարարի  մակարդակի, եկավ Գյումրի եւ բազայի տարածքում հանդիպեց փոխնախարարին եւ փոխնախարարի հետ հանդիպումից հետո արեց քաղաքական հայտարարություն, թե Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները այդ հարցերը բարձր մակարդակով լուծում են: Հարցն անմիջապես տեղափոխվեց  քաղաքական հարթություն, դրան նպաստեցին նաեւ ՀՀ փոխոստիկանապետի եւ  դատախազի գործողությունները: Ինչո՞ւ Հայաստանի  Հանրապետության  այրերը ի վիճակի չեն կատարելու քննություն, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը առաջինը հայտարարեց, որ վերցնում է իր հովանու տակ: Հասկացողները լավ հասկացան, որ վերցնում է  իր հովանու տակ, որպեսզի  ոչինչ չբացահայտվի»:

Ըստ փաստաբանի, գյումրեցիները շատ լավ գիտեն, որ զորամասից  Պերմյակովը չէր հասնի Ավետիսյանների տուն ջուր խմելու եվ միաժամանակ հնարավոր չէր 6 հոգու սպանել: Ըստ փաստաբանի, փոքրիկ Սերյոժան  մեռնելով՝ մեր իշխանություններին պարզերես արեց: «Գյումրեցիները ինձանից շատ լավ են հասկանում, որ այս էրեխեն մեռնելով ՝ մեր իշխանություններին պարզերես արեց: 6 օր շարունակ Հայաստանի քաղաքական էլիտան լռում էր, ես չգիտեմ իրավունք ունե՞մ այդ ասելու, թե՞ չէ, ես էրեխեն մեռավ , արա՛, մտածեցին էս ինչ լավ էղավ, գնանք Գյումրի այս էրեխուն ծաղկեպսակ տանենք: Դեմքերը բացվեց, Պուտինը սկսեց խոսեց, թե  այդ էրեխուն բերեք, մենք  կբուժենք: Երկրորդ անգամ ասեց, թե ձեզ ցավակցություն եմ հայտնում, երբ մինչ այդ մեր լրագրողները դիմել էին Պեսկովին, Պեսկովն ասել էր, թե նախագահ Պուտինը զբաղված է այլ հարցերով: Հայաստանի իշխանությունները քար լռում են, ՀՀ իշխանությունները թաքցնելու բան ունեն: ՀՀ իշխանությունները կորցրեցին Հայաստանի պետականությունը », -ասաց փաստաբանը:

Այնուհետ  նա սկսեց իրավական դաշտում վերլուծել կատարվածը: «Ես մեկ անգամ ասել եմ՝ ՀՀ  գլխավոր դատախազը չի դիմելու, եթե դիմած լինի, ես նրանից ներողություն կխնդրեմ , բայց սա ավելի վատ բան է. եթե Չայկան՝ ՌԴ գլխավոր  դատախազը մերժեց ՀՀ  դատախազի խնդրանքը,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 480 հոդվածի 3-րդ մասի համաձայն,  հայկական կողմը պարտավոր է քրեական գործի նյութերը հանձնել  օտարերկրյա պետության քննչական մարմիններին: Սա Հայաստանի օրենքով է: Ուրեմն եթե դիմել է ու եթե  մերժում ստացավ, մենք այս գործից ձեռք պիտի քաշենք»:

Փաստաբանի ամբողջական ելույթը   տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728