Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Մեհրաբյան. «Գագիկ Ծառուկյանին ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից ազատելը հրատապ խնդիր չէր»

Փետրվար 15,2015 15:31

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հաստատել է տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառոուկյանն ազատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից:

Aravot.am-ը խորհրդի անդամ Արայիկ Մեհրաբյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը: Քաղաքական գնահատական չտալով՝ պարոն Մեհրաբյանն ասաց. «Չեմ կարծում, թե դա այսօր անհապաղ լուծում պահանջող խնդիր էր: Գագիկ Ծառուկյանը խորհրդի բոլոր նիստերին մշտապես ներկա է եղել, հնարավորությունների սահմաններում հոգացել ինստիտուտի համար կարեւորություն ներկայացնող հարցերը: Օրինակ, նա ամեն տարի նոր լսարաններ էր նորոգում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ footsport-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Խորհրդի նախագահի պաշտոնը ընտրովի չէ ինչպես կարող է վարչապետը ազատել: էս էլ նոր խաղեր է…

Պատասխանել