Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը ոչ-ոքիների ավանդույթը շարունակում է

Փետրվար 15,2015 14:10

Մեկնարկել է «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր 2015» գերմրցաշարը, որին հրավիրվել են ժամանակակից շախմատի վեց գերհզոր գրոսմայստերներ:

Հիմնական մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է արել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Միավորը բաժանել են նաեւ Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը, իսկ Հիկարու Նակամուրան առավելության է հասել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Այսօր Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ zurih-cc.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728