Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերատեսչությունները մերժում են Ավետիսյանների սպանության գործով տեղեկություններ տրամադրել. (Տեսանյութ)

Փետրվար 15,2015 14:05

Գեւորգ Կոստանյանին  դատի են տվել՝ պահանջելով հրապարակել ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակը

Այս մասին  Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ Գյումրիում տեղի ունեցած  հանրային քննարկման  ժամանակ   տեղեկացրեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա իր ելույթի  սկզբում նեղվեց, որ աղմկահարույց այս սպանության գործով բազմաթիվ նյութեր  գաղտնի են պահվում՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

Ըստ նրա, իրենք բազմաթիվ հարցումներ են ուղարկում տարբեր կառույցների, բայց որեւիցե պատասխան չեն ստանում: «Օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը որեւիցե հարցման չի պատասխանում՝ կապված այս դեպքի հետ: Գլխավոր դատախազությունը եթե պատասխանում է, պատասխանում է շատ մեծ ուշացմամբ: Իմիջայլոց ասեմ, որ կապված գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի  կողմից Չայկային ուղարկված նամակի հրապարակման հետ, երեկ մենք հայցադիմում ենք  ուղարկել վարչական դատարան պահանջելով պարտավորեցնել այդ նամակը հրապարակել: Հիմնականում բոլոր գրությունները գալիս են առանց տեղեկությունների, այս կամ այն պատճառաբանությամբ տեղեկություններ չեն գալիս», -ասաց  Դանիել Իոաննիսյանը:

Նա  ցույց տվեց մի թղթապանակ ՝ մոտ 200 գրություններով, որոնք հիմնականում  տարբեր գերատեսչություններ մերժումներն էին Ավետիսյանների սպանության գործով տեղեկություններ տրամադրելու մասին:

Մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. STR says:

    Մենք նորից ունենք նույն խնդիրը. մարդիկ անում են բաներ, որոնցից նվազագույն գաղափար չունեն: Ամենապարզ հարցը. ինչու են բոլորը կարծում թե իրենք ամենալավ իրավաբանն ու քաղաքագետն են: Չտեսանք մի օր Լևոն Բարսեղյանը կամ մյուսը կանգնի ու ասի շուկայում եղած ոսկիները լավը չեն, ես ավելի լավ ոսկերիչ եմ, կամ ես ավելի լավ բանկիր կլինեի… Պարզ է. դա հետաքրքիր չէր լինի:
    Բայց երբ մարդիկ պնդում են, որ նախաքննական գաղտնիքը հրապարակվի ու դրա համար դատախազի դեմ վարչական դատարան հայց են հարուցում, հավատացեք, դա ավելի անհետաքրքիր է: Ու ամենահիասթափեցնողն այն է, որ գործ քննելու ընթացակարգերի, դրա ընթացքում սահմանափակումների, այս կամ այն հարցով բողոք ներկայացնելու ձևերի մասին տարրական ինֆորմացիային չտիրապետող անձինք իրենք իրենց կապում են ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ բառի հետ: Ցավոք այս մարդիկ լսարան ունեն, այսինքն՝ ոմանք նրանցից ավելի վատտեղեկացված են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728