Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. Գագիկ Ծառուկյանը երեւի մեր նախագահին չի ճանաչում. Tert.am

Փետրվար 15,2015 12:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ընդամենն իրերն իրենց անուններով կոչելու խնդիր է դրվել և անհրաժեշտություն չկա խոսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության մասին։

«Գագիկ Ծառուկյանի ոչ թե քաղաքական գործիչ կամ երևույթի մասին պետք է խոսենք, այլ Նախագահը խոսեց որպես Սահմանադրության երաշխավոր, ասաց, որ մեր  երկրում ապրող ցանկացած երևույթ պետք է օրինապաշտ լինի, ընդամենը դրա մասին էր Նախագահի խոսքը։ ԱԺ-ում ընդունված կարգ կա, որ պատգամավորը պետք է մասնակցի բոլոր նիստերին, ուրեմն պետք է մասնակցի, ի՞նչ կա դրա մեջ որ։ Կամ եթե մարդն անվտանգության խորհրդի անդամ է, ուրեմն անվտանգության նիստերին պետք է մասնակցի։ Կամ ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը, եթե հարկային պարտավորություններ ունի, ուրեմն պետք է կատարի»,- ասաց նա։

Իսկ թե ինչու հենց հիմա անհրաժեշտություն գտավ խոսելու այդ բացերի մասին, Սուրիկ Խաչատրյանը  նշեց, թե երբ էլ այդ հարցն առաջանար այդ հարցը պետք է տրվեր։
Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի պատասխանին, թե արտահերթ ընտրությունների պետք է գնան, Սյունիքի մարզպետը նշեց, որ չի կարծում, որ հնարավոր է նոր արտահերթ ընտրություններ լինեն. «Չեմ էլ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունները կարող են օգուտ տալ էս երկրին»։

Իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե գնալու է մինչև վերջ, մինչև հաղթանակ, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Երևի Գագիկ Ծառուկյանն ուզում է «վա բանկ» գնա, այսինքն՝ երևի մեր Նախագահին չի ճանաչում»։

Իսկ, թե այս պարագայում ինչու է անտեսվում Ծառուկյանի բարեգործ լինելը, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Իսկ էս երկրում ո՞վ չի  բարեգործ, սաղս էլ  բարեգործ ենք էլի, եթե մեր երկրի համար երկու կոպեկ  ներդրում ենք անում, դա նշանակում է, որ անպայման երկիրը մեզ պարտական է, հա՞»։

 Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    Տարիներ ի վեր կրիմինալ աճեցրած նախագահին հենց կրիմինալն էլ սատարում է…

  2. Լուսինա says:

    Լավ կլիներ,որ դուք լռեիք…

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միայն Լիսկայի տեսակի մարդը Լիսկային պաշտոնի կվերանշանակեր: Լիսկան բանտու՛մ պիտի լինի ու լինելու է: Նույնիսկ Սադամն ու Քադդաֆին կեղտոտ գետնախորում վերջացան:

  4. Ara says:

    Էդ երեք ոտանու կարծի՞քն էր էս պահին կարևոր…

  5. Մ.Գրիգորյան says:

    Այ կրիմինալ, դու խոսելու իրավունք չունես: Քո քծնական դատողություններով էս ժողովրդին մի կատաղացրու:

  6. Գևորգ says:

    Սուրիկ Խաչատրյանը ամեն ինչ ասեց <<«Երևի Գագիկ Ծառուկյանն ուզում է «վա բանկ» գնա, այսինքն՝ երևի մեր Նախագահին չի ճանաչում»։ պարզ ասում է ,ինչի չգիտի,ինչ էր ա արել կամ ինչ էր ի ե ունակ,

  7. Էմիլ says:

    Ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728