Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը թաքցնելու  շատ լուրջ բան ունի». Դավիթ  Շահնազարյանը՝ Ավետիսյանների սպանության մասին (Տեսանյութ)

Փետրվար 14,2015 23:51

Այսօր  Գյումրու «Արաքս»  հյուրանոցի դահլիճում ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի խորհրդի նախագահ Լեւոն  Բարսեղյանի   նախաձեռնությամբ  տեղի ունեցավ հանրային քննարկում Ավետիսյանների սպանության  հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ: Հանրային քննարկմանը մասնակցելու էին եկել  փաստաբաններ, իրավաբաններ, դասախոսներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ այլք:скачанные файлы (74)

Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր  կարծիքն ու վերլուծությունները, ինչպես նաեւ կատարած քայլերը: ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ներկայացնելով իր նկատառումները հայտարարեց, որ Ռուսաստանը թաքցնելու լուրջ բան ունի: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ  Ռուսաստանի Դաշնությունը լուրջ  թաքցնելու բան ունի, շատ լուրջ, որ նրանք ամեն գին վճարելով՝ պատրաստ են չբացահայտել»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: скачанные файлы (72)

Ըստ նրա, ամենայն հավակնությամբ  հոգեկան հիվանդ կձեւացնեն Պերմյակովին:  «ՌԴ հատուկ ծառայությունները հիմա նստած գլուխ են կոտրում, որպեսզի մոտիվ, շարժառիթ գտնեն՝ չեն գտնում: Լավ հասկանալով այս ամենը, շատ մեծ  հավակնությամբ պաշտոնապես մատուցվելու է հոգեկան  հիվանդ լինելու կանխավարկածը:  Այդ դեպքում գիտեք, որ  նախաքննությունը դադարեցվում է, նման մեղադրյալին դատել չի կարելի»:

ՌԴ-ն, ըստ նրա,  ոչ նախաքննություն անցկացնելու, ոչ էլ դատաքննությունը անցկացնելու իրավունք ունի,  եւ  առաջին պահից հանցագործությունը քաղաքականացրել է: «Առաջին պահից սկսվեց ամեն ինչ քաղաքականացվել, հիմնականում Ռուսաստանի իշխանությունների եւ ռուսական մամուլի միջոցով, եւ երկրորդ հերթին,  իհարկե, Հայասատանի իշխանությունների,  իրավապահ մարմինների կարելի է ասել անգործության պատճառով: Ե՞րբ է  քաղաքականացվում, երբ իրավական ճանապարհով չի ընթանում հետաքննությունը, հետո նախաքննությունը աղմկահարույց գործի , եւ  հետո երբ ընդհանրապես չկա տեղեկատվություն:  Ես մի առիթով ասել եմ,  այս գործով ոչ թե պետք էր 15 րոպեն մեկ,  այլ գուցե պետք էր ամեն րոպեն ու ամեն վայրկյանը մեկ տեղեկատվություն հաղորդել: Տեսանք  Փարիզի ահաբեկչությունը, օն-լայն ռեժիմով էր տեղեկատվությունը հասարակությունը ստանում: Մեկ ամսից ավելի է անցել, բայց ըստ էության մենք նույն տեղում ենք, ինչ- որ կար առաջին կամ երկրորդ օրը: Որեւէ  լրացուցիչ կամ արժեքավոր  նոր հետեւություններ չունենք:  Բոլոր այն 6-8 վարկածները կատարված հանցագործության, որը ես իրավական ճիշտ ձեւակերպմամբ անվանում եմ  զանգվածային սպանություն, շարունակում են մնալ սեղանի վրա»:

Մանրամասները տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. վահան says:

    «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը լուրջ թաքցնելու բան ունի, շատ լուրջ, որ նրանք ամեն գին վճարելով պատրաստ են չբացահայտելու»,
    — Բան գիտե թող ասի այդ մարդը, թե չէ ստացվում է – “ամենայն պատասխանատվությամբ ենթադրում եմ- չեմ ասի թե ինչ!”: Գրեթե բոլորն են համոզված որ սա պատահական չէր, եւ ռուսների ծածկամտությունը հենց դրանով պիտի բացատրել: Իսկ որ հայերից են պահում, այդ պիտի հասկանալ, նրանք էլ իրավունք ունեն ենթադրություններ կատարելու եւ բոլորին կասկածելու, ինչպես եւ մենք:

  2. վահան says:

    Ներկայումս հայտնի տեղեկություններով՝ էդ տականքը ինքն է խնդրել որ Գյումրի ուղարկեն: Այստեղից կարեւոր հարց է ծագում – արդյոք ռսների բանակում կարգն է այդպես, ով որտեղ ուզի, այնտեղ ուղարկեն? Իսկ նման բան պարզապես չի կարող լինել, այլապես ինչ կստացվի! Պարզ է որ սա լավ չմտածված դեզ է միայն: Ուրեմն նրան հաստատ “գործուղել են”! Այդ իհարկե կատարվել է միջնորդավորված՝ անհայտ, անհասցե մեկը կաշառք-մաշառք է տվել իվան պետրովիչին պստիկ գործի համար: Թույլ հետք է, սակայն հնարավոր է աշխատել այդ ուղղությամբ, մեծ ժամանակ կպահանջվի, սակայն կարող է արդյունք տալ: Ինչ վերաբերվում է դահճին, նա արդեն ասել է ինչ որ իրեն հայտնի է, վստահաբար, սակայն դրանից քիչ բան կարող էր պարզվել: Բուն հանցանքի կատարման պատկերն արդեն լրիվ հայտնի է, ըստ ամենայնի, դրա համար էլ այս ուղղությամբ տեղաշարժ չի նկատվում: Իսկ ով եւ որտեղ կդատի նրան, ինչ կանեն հետո, այս հարցերը արտաքին նշանակության են, իսկությունը դժվար թե շուտ իմացվի:

  3. Արմեն says:

    Իսկ տեղեկություն կա՞, հաստատվե՞ց մի քանի օր առաջվա հրապարակումն այն մասին, որ քննչական փորձարարություն դեռևս տեղի չի ունեցել, Սոնա Տռուզյանն էլ ասել էր, որ դա «չի կարող խոչընդոտ համարվել» (կասկածյալին պիտի բերեն դեպքի վայր, որ ինքը բացատրի` ինչ հերթականությամբ էր անցնում սենյակից սենյակ, ով որտեղ էր պառկած, ինքը զենքն ինչպես էր ուղղում նրանց վրա, մեկական կրակոց էր արձակում, թե կրակահերթ, մանեկենների վրա ցույց տա սվինով հարվածելու ուղղությունը և այլն, հետո ցուցմունքները պիտի համեմատվեն բալիստիկ փորձաքննության արդյունքների հետ): Եթե իրոք այդ փորձարարությունը չի առվել, պատճառը հավանաբար այն է, որ կամ անմիջապես կպարզվեր, որ Պերմյակովը միայնակ չի գործել կամ առհասարակ դեպքի վայրում չի եղել և իրեն օգտագործում են այլ անձանց մասնակցությունը չբացահայտելու համար (այս համատեքստում պետք է նաև իմանալ, արդյոք դեպքի վայրում հայտնաբերված դատարկ պարկուճների քանակին համապատասխան գնդակներ հայտնաբերվե՞լ են, և արդյո՞ք դրանք բոլորը նույն զենքից էին արձակվել թե ոչ), կամ էլ, եթե հաստատվեր, որ իսկապես տարբեր սենյակներում գտնվող մարդկանց այդքան պրոֆեսիոնալ կերպով միայնակ է սպանել, ապա դա կվկայեր հատուկ դիվերսիոն պատրաստություն անցած լինելու (օրինակ` ԳՌՈՒ-ի սպեցնազի) մասին: Ամեն դեպքում, գործը կոծկելու առումով ռուսական հատուկ ծառայությունների շահագրգռվածությունն ակնհայտ է, և հենց դրանով է պայմանավորված Պերմյակովին հոգեկան հիվանդ ճանաչելու ձգտումը: Հույս ունեն, որ հոգեկան հիվանդության վարկածը թույլ կտա խուսափել դատավարության ընթացքում անխուսափելի հարցերից` քննությունը պատշաճ կերպով չիրականացնելու և այլ հանգամանքների վերաբերյալ:

  4. վահան says:

    մի բան հստակ ե թե հոկտեմբերի 27 ը(ս սարգսյան աած ի պետ աժ նիստից բացակա) թե Պարույր Հայրիկյանի վրա մահափորձը (ս սարգսյան նախագա ) թե ազատամառտիկների հանդեպ բռնարարքը թե սեֆիլյանի դեպքերը թե Գյումրվա սպանությունները 2 դեպք 9 զոհ եվ թե թե թե ,,,,,,, բոլորըի հրամանները ստացվել էն ռսներից սարգսյանն ել հլու հնազանդ ենթարկվել է

  5. վահան (1 , 2) says:

    Ներքեւի վահանը (4 -ը) ուրիշ է, վերեւինի հետ չխառնել!

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նախ՝ ընդհանրապես վե՛րջ պիտի տալ նամակներ գրել Ռուսաստանի որևի պաշտոնյայի: Հայաստանը (գոնե de jure) անկա՛խ երկիր է՝ ի՛ր օրենքներով. ուստի ԲՈԼՈՐ հարցերով պիտի դիմել միայն ՀՀ համապատասխան մարմիններին ու իրենցից պահանջել այս կամ այն:

    Երկրորդ՝ ամո՛թ (Պերմյակովին հանձնելու) ստորագրահավաքին չստորագրած այդ բոլոր հայ պաշտոնյաներին: Օր ու գիշեր հոխորտում են Ադրբեջանի ու «խելագար» Ալիևի դեմ. դա իրենց համար ապահով է: Բայց «բարեկամ» ռուսի դեմ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ (իրե՛նց աթոռների համար ապահով չէ). նույնիսկ երբ ռուսական բազայի հատուկ զինված մի ԽՈՒՄԲ մորթում է մի ամբողջ հայ ընտանիք՝ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին. ու «դաշնակից» ռուսը՝ ԿՈՊԻՏ խախտելով երկկողմանի պայմանագիրը և ՀՀ օրենքը, արհամարհում է ամբողջ հայ ազգին ու ոճրագործ(ներ)ին ապօրինաբար թաքցնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728