Մինսկը այս պահին չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորությունը: Այդ մասին, ըստ «Tass» գործակալության «Россия 1» հեռուստաընկերության «Вести в субботу» ծրագրին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Այդ կազմակերպությունից Բելառուսի դուրս գալու մասին երկու շաբաթ առաջ սպառնացել էր հենց Լուկաշենկոն: Նրա խոսքերով՝ այդպիսի քայլի Մինսկը կարող է գնալ, եթե միության իրենց գործընկերները չպահպանեն ԵՏՄ շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Լուկաշենկոն, մասնավորապես, դժգոհություն էր հայտնել այսպես կոչված «կաթնային եւ մսային պատերազմների» հետ կապված:
Ամենայն հավանականությամբ նախագահը ի նկատի ունի բելառուսական 20 կազմակերպություններից մսի, մսային եւ կաթնային արտադրանքների ներկրման սահմանափակումները, որոնք Ռուսաստանը կիրառել էր անցյալ տարվա վերջում:
Լուկաշենկոն հայտարարել է. «Ինձ մեղադրում էին, որ Լուկաշենկոն ուզում է դուրս գալ պայմանագրից, որը ինձ համար արդեն սովորական է: Ինչո՞ւ: Այն մեզ շատ ձեռնտու է: Մենք հեռանկար ենք տեսնում այնտեղ»:
Կարդացեք նաև
Նա ասել է, որ ոչ մի երկիր չի ստորագրում պայմանագրեր, որոնցից հետագայում դուրս գալու իրավական հնարավորություն չի ունենա. «Դե մենք ձեզ հետ ռուս ենք, լսեք, ինչի՞ մասին է խոսքը: Թերեւս, ամենակարեւորը, անկախ նրանից, թե դուք ինչ կմտածեք իմ ու Ռուսաստանի նախագահի մասին, մենք ընկերներ ենք: Ոչ միայն հարազատ եղբայրներ, այլեւ ընկերներ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ