Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Իշխանությունը պետք է ընդուներ, որ կառավարման համակարգում ինքը սխալներ է կատարել»

Փետրվար 14,2015 17:10

Ի զարմանս Միքայել Մելքումյանի՝ Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ոչ մի բառ չի արտասանվել ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակի մասին

Փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարին ներկա էր նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա կուսակցության անդամներին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից:

«Մենք ապրում ենք այն օրերում, երբ լսեցինք, թե ինչպիսի գնահատականներ տրվեցին ոչ իշխանական ուժերին եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին քաղաքական առաջին դեմքի կողմից: Իհարկե՛, մենք անտարբեր չենք կարող լինել այդ հարցադրումներին եւ այդ գնահատականներին: Ի զարմանս ինձ Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ոչ մի բառ չարտասանվեց հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակի մասին: Ակնհայտ է, որ մենք մտել ենք մի նոր ճգնաժամի փուլ, որից դուրս գալու ելքերը մեզ համար անհասկանալի են, եւ դա, իհարկե՛,  կառավարության գործունեության արդյունքն է, իսկ գործադիր իշխանության ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահն է»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանի խոսքերով՝ ոչ իշխանական ուժերը մեղավոր չեն, որ հանրապետությունում մեկ միլիոնից ավել աղքատ մարդ կա, որ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթում են, որ քսան տոկոսից ավել քաղաքացի գործազուրկ է: Նա համարում է, որ իշխանությունը պետք է ընդուներ, որ կառավարման համակարգում ինքն այնպիսի սխալներ է կատարել, որ անշրջելիորեն Հայաստանը հետ է ընկել: Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին՝ Միքայել Մելքումյանն ասաց. «Չլսված բան է՝ մեկ տարվա ընթացքում երկու անգամ օրենքը չի կարողանում շրջանառության մեջ դնել, սա ի՞նչ օրենք է, նոր պետք է մտածեի՞ն: Հարց ենք տալիս՝ ի՞նչ ես անելու, ասում է՝ չգիտեմ, հետ ենք վերցնում, որ ավելի խորությամբ մտածենք: Բա, սա մեթո՞դ է, սա կառավարման համակա՞րգ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    երբ որ իշխանությունը յարձակումների տակ է,
    եւ այդ ել՝ծայրահեղ յարձակումների,
    անհնար եւ անկարելի է որ, այդ պահին, ան իր որեւէ սխալը ընդունի

    այս տեսանկիւնից՝ արմատական ընդդիմությունն է որ իշխանությունը մղում է դէպի իր ամենավատ ու անվայել վիճակին

    եւ վասն ինչի՞, երբ որ սոյն ընդդիմությունը ոչ մի լուրջ այլընտրանք իսկ չունի, փոխարինելու համար օրվա իշխանությունը

    անիմաստ է

    միմիայն քանդիչ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728