Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյանը վերընտրվեց որպես «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ

Փետրվար 14,2015 16:20

«Առաքելություն» կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրերում փոփոխություններ չեն լինի

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարը: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը իր ելույթում ներկաներին հիշեցրեց, որ առաջին համագումարից հետո կուսակցությունը մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին. «Նորից գործի անցավ քսանի տարի վաղեմություն ունեցող ընտրակեղծիքների մեքենան, ընտրությունների ժամանակ բաց էինք եւ համագործակցում էինք նրանց հետ, որոնք մեր կարծիքով կարող էին ապահովել ՀՀ քաղաքացիների ձայնի ազատ եւ արդար արտահայտումը: Ավա՜ղ, ունեցանք այն, ինչ ունենք հիմա եւ ունենք տեւական տարիներ: Ավագանու ընտրություններից անցավ ընդամենը երկու ամիս, քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը, որը հնարավորություն եղավ կասեցնել հասարակության կոնսոլիդացիայի շնորհիվ: Բարձրացնել եւ թանկացնել ամեն ինչ եւ չբարձրացնել ծառայությունների որակը, սա է սկզբունքը, որով առաջնորդվում են քաղաքի ներկայիս կառավարողները»:

Կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մուրադյանն ասաց, որ «Առաքելություն» կուսակցությունը համարում է, որ տնտեսական խնդիրների լուծման համար մեկ տարվա ընթացքում պետք է մի շարք միջոցառումներ իրականացնել, որոնք հնարավորություն կտան ավելացնել բյուջետային մուտքերը, նվազեցնել ստվերը, խրախուսել ներդրումը, ներքին արտադրությունը եւ արտահանումը. ««Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է ընկերությունների ողջամիտ շահույթը կապել միջազգային գների հետ, որից բարձր գնի տարբերության ութսուն տոկոսը վճարել պետական բյուջե, էներգետիկ ոլորտի ազատականացում, վերականգնվող էներգիա ստացող ընկերություններին անմիջապես սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի հնարավորության ընձեռում, մենաշնորհային ոլորտում գտնվող առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերին շեմի սահմանում, ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության արգելում»:

Համագումարի ավարտին կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն հայտարարեց, որ «Առաքելություն» կուսակցության կազմկոմիտեն առաջարկում է կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ չկատարել եւ նաեւ առաջարկում է քաղաքական խորհրդի եւ վերստուգիչ հանձնաժողովի կազմը: Կազմկոմիտեն առաջարկել էր նաեւ կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղարի պաշտոնում վերընտրել Հրաչյա Սարգսյանին: Կուսակցության անդամների մեծամասնությունը կողմ քվեարկեց կազմկոմիտեի այս առաջարկություններին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728